ԵԿՄ վարչության նախագահը այցելեց մարտական հերթապահություն իրականացնող ԵԿՄ գումարտակի անձնակազմին

ԵԿՄ վարչության նախագահը սեպտեմբերի 27-ին այցելեց ՀՀ պետական սահմանում մարտական հերթապահություն իրականացնող ԵԿՄ գումարտակի անձնակազմին:
Երկրապահ կամավորականների միութան գումրտակները 44-օրյա պատերազմից հետո մեծ թվաքանակով, զինվորների կողքին, մարտական հերթապահություն են իրականացնում ՀՀ պետական սահմանի գրեթե ողջ երկայնքով։ Մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմների մոտ ստուգայցերի է այցելում վարչության նախագահը, տեղում քննարկում են իրավիճակը կատարված եւ կատարվելիք աշխատանքները:
Երկրապահները չեն ընկճվում, երկրապահները շարունակում են իրենց հայրենանվեր գործը:
ԵԿՄ վարչության նախագահի հրահանգով, ԵԿՄ «Պատանի երկրապահ» ռազմաուսումնամարզական ճամբարը հատկացվել է Արցախից բռնի տեղահանված ընտանիքներին։ Ճամբարի ղեկավարությունը ընդունում եւ տեղավորում է այս ընտանիքներին։ Վարչության նախագահը դիրքերից իջնելիս այցելեց ճամբար եւ հանդիպեց ճամբարում ապաստանած արցախահայության։

ԱՄԵՆԱՆՈՐԸ