Ցավակցական

58 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ Երկրապահ կամավորականների միության անդամ, ԵԿՄ Արարատի մարզխորհրդի նախագահ, պահեստազորի գնդապետ Սայեն Հայրապետյանը:
ՀՀ Երկրապահ կամավորականների միությունը եւ վարչությունը խորին ցավակցություն է հայտնում Հայրապետյանների ընտանիքին, մարտական ընկերներին՝ Ազգային-ազատագրական պայքարի մասնակից մարտական ընկեր Սայեն Հայրապետյանի վաղաժամ մահվան կապակցությամբ:
Անգնահատելի է նրա նվիրումն ու ավանդը հայրենիքի պաշտպանության գործում:
Սայեն Հայրապետյանը 1988-93 թվականներին մասնակցել է Արցախյան շարժմանը՝ Երասխի, Տավուշի, Կրասնասելսկի, Շահումյանի, ԼՂՀ Մարտունու, Հադրութի, Մարտակերտի, Շուշիի շրջանների պաշտպանական եւ ազատագրական մարտերին։ 1995-98 թվականներին Սայեն Հայրապետյանը մասնակցել է Հորադիզ տարածքի բնակավայրերի սահմանների պաշտպանությանը՝ որպես գումարտակի հրամանատար։ 2003-2008 զբաղեցրել է ՀՀ ՊՆ մարտական վարչության շտաբի պետի պաշտոնը։ 2008 թվականին, իր դիմումի համաձայն, ազատվել է ՊՆ-ից եւ ԵԿՄ-ից։ 2019 թվականին վերականգնվել է ԵԿՄ-ում՝ որպես Մասիսի տարածքային բաժանմունքի նախագահ։ 2020 թվականից ԵԿՄ Արարատի մարզխորհրդի նախագահն էր։
44-օրյա պատերազմի օրերին որպես ԵԿՄ Մասիսի վաշտի հրամանատար հերթափոխով՝ 400 կամավորականների հետ մասնակցել է Քարվաճառի ուղղությամբ ընթացող մարտական գործողություններին:
Սայեն Հայրապետյանը խորը ներաշխարհ ունեցող, հայրենասեր, ընկերասեր, բարի մարդ էր: Նա որպես հրամանատար լավ ընկեր է եղել անձնակազմի յուրաքանչյուր անդամի, իր ծառայության ներքո գտնվող զինվորների հետ: Մարդակային բարձր որակներով օժտված անձնավորություն էր, որի համար էլ մարտական ընկերների շրջանում մեծ հարգանք էր վայելում:
Սայեն Հայրապետյանն իր առջեւ դրված բոլոր առաջադրանքներն ու խնդիրները փայլուն կատարել է, հատկապես մարտական գործողությունների ժամանակ: Նման հրամանատարները երբեք չեն մոռացվում, նրա գործն անմահ է:
Հավերժ փառք Քեզ մեր մարտական ընկեր, հայրենիքի նվիրյալ Սայեն Հայրապետյան:
Կիսում ենք վիշտը՝ ընտանիքին, մարտական ընկերներին, հարազատներին, բարեկամներին տոկոնություն եւ համբերություն ենք մաղթում:

ՀՀ ԵԿՄ վարչություն

ԱՄԵՆԱՆՈՐԸ