Պատանի երկրապահների երրորդ հերթափոխը ճամբարում է

ԵԿՄ վարչության բակում հուլիսի 29-ին կրկին հավաքվել էին պատանի երկրապահները ճամբարային հերթափոխին մասնակցելու համար։ ԵԿՄ պատանի երկրապահ ռազմաուսումնական ճամբար հանգստի մեկնեց երրորդ հերթափոխը, որում կրկին ընդգրկված էին ոչ միայն հանրապետության բոլոր շրջանների Պատանի երկրապահ սաները, այլ նաեւ Երկրապահ կամավորականների միության հետ համագործակցող կառույցների աշխատակիցների երեխաները՝ Պաշտպանության նախարարության, Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության, Ներքին գործերի նախարարության, Աշխատանիքի եւ սոցիալական հարցերի նախարարության, Գավառի մանկատան, Արցախից տեղահանված ընտանիքների երեխաները։ Երեխաներին մեծ ոգեւորությամբ ճանապարհում են ծնողները։
Ճամբարականների նոր հերթափոխին դիմավորում են ճամբարի պատասխանատուները։
Երեխաները, ովքեր տարբեր միջոցառումներից, նախորդ տարիների ճամբարային հավաքներից լավ ընկերներ են ուրախությամբ, խանդավառությամբ են հանդիպում միմյանց։
Երրորդ հերթափոխի սաները եւս իրենց 10-օրյա ուսումնառազմական հանգիստը կանցկացնեն Սեւանա լճի ափին գտնվող ԵԿՄ «Պատանի երկրապահ» ուսումնառազմական ճամբարում։
ԵԿՄ վարչության նախագահի հրամանով Պատանի երկրապահ շնորհակալագրով պարգեւատրվեցին Պատանի երկրապահ պատվո պահակային վաշտի սաները‘ ԵԿՄ հիմնադրման 30-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ պատշաճ ներկայանալու համար:
Ճամբարում յուրաքանչյուր ստորաբաժանում ունի իր հրամանատարը, ճամբարում ապահովված են մասնակիցների անվտանգությունը, հետաքրքիր առօրյան, երեքանգամյա սնունդը, բուժսպասարկումը:

ԱՄԵՆԱՆՈՐԸ