Մայիսի 3-ին ԵԿՄ վարչության բակը կրկին մարդաշատ էր:
ԵԿՄ 2–րդ գումարտակի անձնակազմը կազմ ու պատրաստ շարված էր:
Ցուցակները պատրաստ են:
Գումարտակը եւս պատրաստ է ապահովելու մեր սահմանների անառիկությունը:
Երկրապահ կամավորականներին ցուցումներ տվեց վարչության նախագահ Սասուն Միքայելյանը:
Իր խոսքում նա շնորհակալություն հայտնեց կամավորականներին միշտ պատրաստակամ եւ համախմբված լինելու համար:
Սասուն Միքայելյանը խնդրեց ներկաներին մեկ րոպե լռությամբ հարգել հայրենիքի պաշտպանության համար անմահացած հայորդիների վառ հիշատակը:
ԵԿՄ Հոգեւոր հովիվ Տեր Ենովք քահանա Եսայանը մարտական հերթապահության մեկնող անձնակազմին հանձնեց Աստվածաշունչ եւ աղոթագրքեր:
ՀՀ բոլոր մարզերում արդեն իսկ ձեւավորվել են ԵԿՄ Գումարտակներ, վաշտեր: Երկրապահը բանակի հետ համագործակցելով մշտապես սահմաններում է, մեր զինվորների կողքին: