Ես մի զարկն եմ քո կռվի

2021թ. դեկտեմբերին ՀՀ ԵԿՄ վարչությունը հայտ էր ներկայացրել Երեւանի թիվ 116 հիմնական դպրոցը` դպրոցի շրջանավարտ, արցախյան պատերազմների մասնակից, «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի ասպետ Սամվել Հովսեփյանի անվամբ անվանակոչելու համար։ 2023թ. մարտի 15-ին Երեւան քաղաքի ավագանու նիստի ընթացքում նախագծն ընդունվեց միաձայն` կողմ քվեարկեց ավագանու 55 անդամ, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0։
Երևան քաղաքի ավագանու նիստի ժամանակ համապատասխան նախագիծը ներկայացրեց Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը։
Քննարկվող նախագծի շրջանակում ավագանու նիստին ելույթով հանդես եկավ ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը: «Մարտի դաշտում եղել է շատ խիզախ: Այսօր դպրոցը անվանակոչելով Սամվել Հովսեփյանի անունով, երեխաներն ավելի զգաստ կլինեն, ավելի պարտավորված կլինեն, հայրենասիրությամբ կլցվեն»,- նշեց Սասուն Միքայելյանն իր ելույթում:

Սամվել Հովսեփյանի մասին ԵԿՄ վարչության լրատվության բաժինը 2021թ. պատրաստել էր ֆիլմ, որը հրապարակվում է առաջին անգամ: Վավերագրական պատում, որտեղ Ադմիրալ Սամոյի մասին պատմում են մարտական ընկերները:

ԱՄԵՆԱՆՈՐԸ