Երկրապահները դիրքերում են

Երկրապահ կամավորականների միության գումարտակների մարտական հերթապահությունն անցնում է օրվա կարգ ու կանոնին համապատասխան:
Հանրապետության ամենաբարձրադիր գոտիներում, տղաներն իրենց առջեւ դրված մարտական խնդիրը, կատարում են ամենայն պատասխանատվությամբ: Ձնաբքով պատված լեռնային դժվարանցանելի ճանապարհներով են հասնում բարձրադիր հենակետեր: Այստեղ կատարվում են ամենօրյա ճանապարհամաքրման աշխատանքներ, որը նորից մաքրման կարիք է ունենում ընդամենը րոպեներ անց:
Հայկական լեռնաշխարհի ամենաբարդ ռելիֆ ունեցող այս տարածքում, երբեմն հատուկ տեխնիկան եւ ամենագնացները անկարող են հաղթահարել դժվարությունները: Ի տարբերություն հակառակորդի, որոնց դիրքերը ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա են գտնվում, ծառայություն իրականացնող երկրապահները անոմալ պայմաններում երբեք չեն դադարեցրում մինջդիրքային այցերը:
Դիրքերում մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի մոտ ստուգայց է իրականացնում հրամանատարը: ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի այցը սահմաններում մարտական ծառայություն իրականացնող երկրապահ զորքին էլ ավելի է պարտավորեցնում: Վերջիններս հրամանատարին զեկուցում են անցկացրած մարտական հերթապահության, սահմանային իրադրության, հերթապահության ընթացքում իրականացրած աշխատանքների մասին:
Հրամանատարը ուշադրությամբ լսելով սահմանապահ երկրապահներին համապատասխան ցուցումներ է տալիս, հրահանգավորում է:
Վարչության նախագահի մշտական դիտարկումները սահմանային գոտիներում երբեք չի ընդատվում:
Երկրապահը երբեք չի վհատվել ժամանակավոր անհաջողություններից, ներքին խռովություններից: Խարդախ, բանսարկու, զերծարար ազգակիցների պառակտող գործողությունները երբեք չեն ընկճել երկրապահներին: Երկրապահը ազգային միաբանության եւ հաղթանակի խորհրդանիշն է եւ լինելու է:

ԱՄԵՆԱՆՈՐԸ