Դեկտեմբերի 29-ին տեղի ունեցավ ԵԿՄ Տավուշի մարզային խորհրդի ընդլայնված նիստ

ԵԿՄ  վարչության նախագահ Սասուն Միքայելյանի գլխավորությամբ ներկա էին վարչության անդամներ, մարզի երկրապահները, պատանի երկրապահները, Տավուշի փոխմարզպետը, հյուրեր: Նիստի մեկնարկեց Հայաստանի Հանրապետության, Արցախի եւ ԵԿՄ օրհներգերով: Օրակարգային հարցը Տավուշի մարզային խորհրդի նախագահի փոփոխման հարցն էր:

ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը ներկայացրեց ԵԿՄ գործունեությունն ու կատարված եւ կատարվելիք աշխատանքները: Սասուն Միքայելյանը եւս անգամ շեշտեց, որ մեր սահմանների ամրության ապահովման համար մենք պետք է անենք մեր ուժերի ներածի չափով հնարավոր ամեն բան:

Վարչության նախագահը խոսեց նաեւ «Պատանի երկրապահ» ուսումնամարզական ճամբարի մասին:

ԵԿՄ վարչության նախագահի հրամանով Աշոտ Երիցյանին շնորհվեց ԵԿՄ պատվոգիր: Սասուն Միքայելյանի առաջարկությամբ հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի համար երկրապահ կամավորականները պարգեւատրվում են նաեւ ՀՀ Կառավարական եւ  Գերատեսչական պարգեւներով: Մարզի երկրպահներ հերթական անգամ պարգեւատրվեցին Գերատեսչական մեդալներով: Հանդիպումն անցավ կառուցողական միջավայրում հնչեցին հարց ու պատասխաններ:

ԱՄԵՆԱՆՈՐԸ