Երկրապահը դիրքերում

Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր հատվածներում իրենց ծառայությունն են անցկացնում Երկրապահ կամավորականների միության գումարտակները։
Ծովի մակարդակից շուրջ 3200 մետր բարձրության վրա գտնվող այս հատվածները ձմռանը դառնում են դժվարանցանելի։
Լեռնագագաթներին ձնաբուքն անսպասելի արագությամբ ձնապատում է խրամատները: Լուսաբացին սառնամանիքն առանձին գործվածքներ է նկարում դիտակետերի անկյունների վրա, ճերմարկով պատում հերթապահ երկրապահի դեմքը։
Հրամանատարը ծանոթանալով կատարվող եւ կատարվելիք աշխատանքներին հրահանգներ է տալիս, զրուցում է տղաների հետ, գնահատում իրավիճակը, հորդորում զգոն լինել եւ կատարել առավելագույնը։
Հակառակորդը երկրապահ կամավորականներին լավ է ճանաչում, եւ հասկանալի է դառնում նրանց զսպվածության քար մակարդակը։
ԵԿՄ վարչության նախագահը հերթական ստուգայցն է իրականացնում:
Հրամանատարին եւ երկրապահներին տեղանքն անծանոթ չէ՝ այստեղից է սկսվել Ազատագրական պայքարը եւ այստեղից էլ հիշողությունները նրանց տանում են հաղթանակների հեռավոր բարձունքները։
«Տղե՛րք, ոչ մի քայլ նահանջ»,- այսպես է հրամանատարը հրաժեշտ տալիս բոլոր դիրքապահներին, ոգեպնդում գալիք հաղթանակների ձեռքբերմամբ։

ԱՄԵՆԱՆՈՐԸ