Հիմնանորոգվել է ԵԿՄ Սիսիանի տարածքային բաժանմունքի շենքը

Շուրջ 70 տարվա պատմություն ունի ԵԿՄ Սիսիանի տարածքային բաժանմունքի պատմամշակութային արժեք ներկայացնող այս շենքը:
Շենքը գտնվում է քաղաքի սրտում, այստեղ են ԵԿՄ Սիսիանի կամավորականնրը հավաքվում, քննարկումներ իրականացնում, հավաքագրում, շարքերի համալրում կատարում, անցկացնում տարբեր հանդիպումներ, դասընթացներ պատանի երկրապահների հետ:
3 տասնյակ շարունակ շենքն անմխիթար վիճակում է ծառայել իր բնակիչներին՝ երկրապահներին:
Ինչպես տեսնում եք, այն ամբողջովին անմխիթար վիճակում է, երբեք չի վերանորոգվել, շարքից դուրս են եկել նույնիսկ էլեկտրական գծերը, ջրատար խողովակները: Բայց այնուամենայնիվ երկրապահներն այստեղ հավաքվում են եւ իրականացնում իրենց առջեւ դրված պարտականությունները:
2021 թ. հերթական հանդիպման ժամանակ ԵԿՄ վարչության նախագահը նախաձեռնում է. «հիմնանորոգել շենքը՝ պահպանելով արտաքին տեսքը»:
Շատ չանցած սկսվում են շինարարական աշխատանքները: Վարչության ֆինանսավորմամբ, վարչության նախագահի մշտական հետեւողականության արդյունքում աշխատանքներն իրականացվում են արագ, առանց խոչընդոտների եւ արդյունավետ։ Մի քանի ամիս տեւած վերանորոգման ընթացքում մասնագետներն իրականացնում են իրենց առջեւ դրված պարտականությունները, Սասուն Միքայելյանն անցնում է սենյակներով՝ կարեւորություն տալով հատկապես պատանի երկրապահների դասընթացների համար կառուցվող լսարանի կահավորմանն ու պայմաններին։
2022թ․ դեկտեմբեր․ անմխիթար եւ աշխատանքներն իրականացնելու համար անհարմարություններով հագեցած շենքն արդեն այս տեսքին է։ Շենքը հիմնովին հիմնանորոգվել է, գազաֆիկացվել, ենթարկվել է ռեստավրացիայի, որի արդյունքում պահպանվել է շինության մոնումենտալ ճարտարապետությունը, որը բնութագրում է Սիսիանի տվյալ ժամանակաշրջանի պատմությունը։
ԵԿՄ Սիսիանի տարածքային բաժանմունքի հիմնանորոգված շենքի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ԵԿՄ վարչության նախագահը, վարչության անդամներ, մարզխորհրդի եւ տարածքային բաժանմունքների նախագահներ, պատանի երկրապահները, ռազմական եւ պետական գործիչներ։
Ներկաները Սիսիանի պանթեոնում ծաղիկներ խոնարհեցին անմահացած հայորդիների հիշատակի առջեւ։ Ծաղկեդրում կատարեցին Սիսական կամավորական ջոկատի, մոտոհրաձգային գումարտակի, մոտոհրաձգային գնդի հիմնադիր-հրամանատար Հովիկ Ազոյանի գերեզմանին։
Մեկնարկեց միջոցառումը։ Հնչեցին Հայաստնի, Արցախի Հանրապետությունների պետական եւ ԵԿՄ օրհներգերը։
Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեցին պատերազմների ընթացքում անմահացած հայորդիների հիշատակի համար։
Կտրվեց հիմնանորոգված շենքի կարմիր ժապավենը։
Շենքի բակում կրկին ԵԿՄ վարչության ֆինանսավորմամբ տեղադրվել է խաչքար՝ հեղինակը Սիսիանի բնակիչ Բաբիկ Վարդանյանն է, ի դեպ վերջինս Զավեն Վարդանյանի թոռն է, ով ԵԿՄ Սիսիանի բաժանմունքի շենքի քանդակագործ-ճարտարապետն է։ Տեղի ունեցավ խաչքար բացման եւ օծման արարողություն։
Միջոցառման ակտիվ մասնակիցներից էին ԵԿՄ Սիսիանի պատանի երկրապահները։
Միջոցառման ընթացքում Սիսիանի բաժանմունքի նախագահը շնորհակալություն հայտնեց Սասուն Միքայելյանին նման մեծ ներդրում կատարելու համար։
Վարչության նախագահն էլ հույս հայտնեց, որ բաժանմունքը կշարունակի արդյունավետ աշխատանքները։
Միջոցառման ընթացքում Արեւհատ Ամիրյանը իր «Ցավի փորձություն 44-օրյա պատերազմ» անդրանիկ գրքի նվիրեց ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանին։
Երկրապահական ընտանիքը ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի գլխավորությամբ խիստ անհրաժեշտություն համարելով մեր պետական սահմանների եւ հատկապես Հայաստանի հյուսիս-արեւելյան դարպասի՝ Սյունիքի մարզի անվտանգության ապահովումը այսօր իրականացնում է լայնածավալ ծրագրեր։
ԵԿՄ վարչության նախագահի նախաձեռնությամբ Սիսիանի հիմնանորոգված բաժանմունքում տեղի ունեցավ ԵԿՄ վարչության նիստ։ Քանի որ երկրապահը իր գումարտակներով սահմաններում իրականացնում է մարտական հերթապահություն վարչության անդամներից մի քանիսը նիստին մասնակցեցին հեռավար։
Նիստի ընթացքում քննարկվեցին առաջնային հարցեր, վարչության անդամները ներկայացրեցին եռամսյա գործունեության հաշվետվություն։

ԱՄԵՆԱՆՈՐԸ