Տեղի ունեցավ ՀՀ ԵԿՄ Արագածոտնի մարզի ընդլայնված նիստ

Դեկտեմբերի 1-ին ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի գլխավորությամբ տեղի ունեցավ ԵԿՄ Արագածոտնի մարզի ընդլայնված նիստ, որին մասնակցում էին Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, համայնքապետերը, ԵԿՄ վարչության անդամներ, ԵԿՄ մարզխորհրդի եւ տարածքային բաժանմունքների նախագահներ, մարզի երկրապահներ:
Մինչ նիստի մեկնարկը աղոթքի եւ օրհնության խոսք ասաց ԵԿՄ հոգեւոր առաջնորդ Տեր Ենովք քահանա Եսայանը:
ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի առաջարկությամբ, հայրենիքի պաշտպանության, անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի համար մարզի երկրապահներ արժանացան ՀՀ Կառավարական եւ Գերատեսչական պարգեւների:
Վարչության նախագահը ներկայացրեց օրակարգը, որի հաստատումից հետո կետ առ կետ ներկայացրեց օրակարգային հարցեր, հնարավորություն տալով ներկաներին ամեն հարցի շուրջ իրականացնել քննարկում, առավել արդյունավետ արդյունք ապահովելու համար: «Մեր երկիրը մենք պետք է պահենք տղերք, մենք մեր միասնականությամբ, համազգային համախմբվածությամբ միայն կարող ենք գրանցել մեծ հաջողություններ»,-նշեց Սասուն Միքայելյանը:
Նիստն անցավ արդյունավետ եւ կառուցողական միջավայրում: Հնչեցին հարց ու պատասխաններ, եղան ԵԿՄ գործունեությանն առնչվող տարբեր առաջարկներ: Բարձրացված բոլորը հարցերը ստացան համապատասխան լուծումներ: Խոսք ասաց ԵԿՄ Արագածոտնի մարզխորհրդի նախագահ Գեղամ Սմբատյանը:
Արագածոտնի մարզպետը եւ ներկա համայնքապետերը վստահեցրեցին, որ իրենք միշտ երկրապահի կողքին են եւ պատրաստ են օրենքի սահմաններում աջակցելու մարզի երկրապահներին:
Երկրապահները հավատարիմ երդմանը, հավատարիմ կոչմանը ծառայում են հայրենիքին: Այսօր ԵԿՄ շարքերը համալրվում է երիտասարդներով, ովքեր նույն չափ կիսում են երկրապահի գաղափարները: ՀՀ բոլոր մարզերում ձեւավորվում են գումարտակներ, վաշտեր, որոնք պատրաստ են իրենց ծառայությունն իրականացնել հայրենիքի պաշտպանության եւ սահմանների ամրապնդման համար:
ԵԿՄ Արագածոտնի մարզի ԵԿՄ գումարտակի հրամանատար նշանակվեց գնդապետ Էդիկ Մարկոսյանը։

ԱՄԵՆԱՆՈՐԸ