ԵԿՄ գումարտակների մարտական հերթապահությունը դիրքերում շարունակվում է

44-օրյա պատերազմից հետո Երկրապահ կամավորականների միությանը մեծ թվով կամավորականներ մարտական հերթապահություն են անցկացնում ՀՀ արեւելյան սահմանի տարբեր ուղղություններում։
Բանակի հրամանատարությունը բարձր է գնահատում երկրապահի անձնուրաց ծառայությունը՝ վստահում սահմանների առավել բարդ հատվածները։
Երկրապահ կամավորականները զգոնությամբ եւ պատասխանատվությամբ իրականացնում են իրենց վերապահված գործառույթները։
Հրամանատարը ստուգայցեր է իրականացնում․ հրահանգավորում է լինել զգոն, հանձնարարություններ է տալիս գումարտակների, վաշտերի ղեկավարներին․ ստուգում նոր կահավորված դիրքերը, հետեւում անվտանգության կանոններին։

ԱՄԵՆԱՆՈՐԸ