14 նոյեմբեր 2022թ. վաղ առավոտյան ԵԿՄ վարչությունում խորհրդակցություն է:
Վարչության նախագահ Սասուն Միքայելյանն անցկացնում է խորհրդակցություն ԵԿՄ վարչության աշխատակազմի, ԵԿՄ գումարտակների, վաշտերի հրամանատարների, բաժանմունքների նախագահների հետ:
ԵԿՄ 5-րդ գումարտակը ուղեւորվում է սահման մարտական հերթապահության:
Հրամանատարը հրահանգավորում է՝ լինել զգոն, պահպանել անվտանգության կանոնները, կատարել հանձնարարություններն ամենայն պատասխանատվությամբ:
ԵԿՄ հոգեւոր հովիվ Տեր Ենովք քահանա Եսայանը Նոր կտակարաններ է հանձնում հերթապահության մեկնող անձնակազմին:
Սահմանների պաշտպանությունը երկրապահների համար կրում է շարունակական բնույթ: