Երկրապահները սահմաններում են՝ զինվորի կողքին…

Նրանց համար հայրենիքի սահմանների պաշտպանությունը բարձր ու սրբազան առաքելություն է: Նրանք նվիրյալներ են:

Երկրապահական մեծ ընտանիքը տարիներ շարունակ իրականացնում է իր սրբազան առաքելությունը, երկրապահը մինչ օրս սահմաններում է:

Երկրապահ կամավորականների միության գումարտակները իրականացնելով մարտական հերթապահություն՝ անձնվիրաբար ծառայում են մեր հայրենիքին:

Սահմանված ժամկետներում իրականացվում է մարտական հերթափոխը:

Վարչության նախագահ Սասուն Միքայելյանի գլխավորությամբ իրականացվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները: Մարտական հերթապահությունը ամենայն պատասխանատվությամբ կազմակերպելու նպատակով պահպանվում են սահմանված բոլոր  նորմերը:

Այսօր մարտական հերթապահություն իրականացնելու համար ԵԿՄ վարչությունում կամավորագրվում եւ երկրապահի շարքերը համալրել են ցանկանում բազմաթիվ երիտասարդներ: ԵԿՄ գումարտակների կազմով սահմանների պաշտպանության գործում մասնակցության համար դիմում են նաեւ պետական եւ քաղաքական գործիչներ, տարբեր կազմակերպություններ, մշակույթի ներկայացուցիչներ։

Բացի այն, որ արթուն գիշերներ լուսացնելով երկրապահները ամուր են պահում մեր սահմանները, նրանք նաեւ իրականացնում են դիրքերի ամրացման աշխատանքներ:

Երկրապահ կամավորականների միությունը հավատարիմ Սպարապետ Վազգեն Սարգսյանին, երկրապահի որդեգրած պատգամին իրականացնում է իր հայրենանվեր գործունեությունը:

ԱՄԵՆԱՆՈՐԸ