ԵԿՄ «Պատանի երկրապահ» ուսումնամարզական ճամբարում կազմակերպվում են ամենատարբեր միջոցառումներ

ԵԿՄ «Պատանի երկրապահ» ռազմամարզական ճամբարում  պատանիներն անցկացնում են գործնական եւ տեսական պարապմունքներով հագեցած օր: Զինվորական կարգ ու կանոնը պահպանվում է ամեն իրադրությունում, սակայն պատանի երկրապահների համար կազմակերպվում են նաեւ մշակությաին միջոցառումներ, տարբեր խաղեր, մրցույթներ: Օգոստոսի 14-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնը՝ խաղողօրհնեքը: «Պատանի երկրապահ» ուսումնամարզական ճամբարում եւս տոնը նշվեց պատանիների մասնակցությամբ: Վաղ առավոտյան պատանիներն ուխտ իրականացրեցին դեպի հարակից՝ Ծովինար գյուղի եկեղեցի, մասնակցելու օրվա առթիվ մատուցվող պատարագին, որից հետո մեկնարկեց միջոցառումը: Միջոցառման ընթացքում տարբեր գեղարվեստական համարներով հանդես եկան պատանի երկրապահներն ու Վարդենիս քաղաքի պարային խմբերի սաները:

ԱՄԵՆԱՆՈՐԸ