Պատանի երկրապահների 4-րդ հերթափոխն այսօր ուղեւորվեց «Պատանի երկրապահ» ուսումնամարզական ճամբար:
Երեւանից մեկնող անձնակզմներին ճանապարհեց ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը:
Այս հերթափոխում Երեւանի վարչական շրջանների, Շիրակի, Կապանի, Արմավիրի եւ Արցախի պատանի աղջիկներն ու տղաները, ինչպես նաեւ համագործակցող կառույցներից ԱԻՆ, Ոստիկանության, ՊՆ աշխատակիցների երեխաները իրենց 9-օրյա հագեցած, ուսումնամարզական հանգիստը կանցկացնեն գեղատեսիլ Սեւանա լճի ափամերձ տարածքում գտնվող ԵԿՄ ճամբարում:
Պատանիներին օրհնության եւ աղոթքի խոսք ասաց ԵԿՄ հոգեւոր հովիվ Տեր Ենովք քահանա Եսայանը: