Հուլիսի 3-ին ԵԿՄ Դավթաշենի տարածքային բաժանմունքը մարդաշատ էր

1992 թ. հուլիսի 3-ին Մարտակերտի ազատագրման պայքարում հերոսաբար զոհվել են Դավթաշենի «Սասնա ծռեր» կամավորական ջոկատի հրամանատար Սամվել Գեւորգյանը եւ ջոկատի տղաներից ութը՝ Յուրա Հովհաննիսյանը, Սուրիկ Մելքոնյանը, Կարապետ Կարապետյանը, Ռուբեն Հակոբյանը, Սամվել Սիրադեղյանը, Գեւորգ Մանուկյանը, Արսեն Հակոբյանը, Վարուժան Վաղարշակյանը։ Դավթաշեն համայնքում ամեն տարի հիշում ու հարգանքի տուրք են մատուցում զոհվածների հիշատակի համար:

Դավթաշենի Հայրենական մեծ պատերազմում, Արցախյան Ազատամարտում անմահացած հայորդիների հիշատակը հավերժացնող պուրակում ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը մասնակցեց նահատակվածների հիշատակին նվիրված հուշ-ցերեկույթին:

Ներկա էին Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարը, ԵԿՄ Դավթաշենի տարածքային բաժանմունքի նախագահը, զոհվածների հարազատներ, եռասերունդ երկրապահները, համայնքի բնակիչներ:

Աղոթք կարդացին հոգեւորականները:

Ներկաները հիշատակի ու խոնարհումի խոսքեր ասացին:

Միջոցառման ընթացքում խոսք ասաց ԵԿՄ Դավթաշեն համայնքի առաջին պատանի երկրապահ Էմիլ Գրիգորյանը, վերջինս այսօր արդեն երիտասարդ երկրապահ է:

ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը կրկին անգամ հավելեց, որ մենք հանուն մեր նահատակված հայորդիների պետք է ավելի հզորանանք եւ փառքով պահենք մեր հայրենիքը:

ԱՄԵՆԱՆՈՐԸ