Շուրջ 3 ամիս է Երկրապահ Կամավորականների Միության մարտիկները Հայաստանի հարավ արևելյան սահամաններում իրականցնում են մարտական հերթապահություն: Ներդաշնակումը Հայոց Բանակի հետ ընթացել է սահուն, առանց որևէ դժվարության: Զինվորները ոգևորությամբ են ընդունել իրենց ավագններին: Նրանց սահմանային մեկտեղումը, միայն ոգևորություն է առաջացնում, երկու տարբեր բախտակից սերունդների մեջ:
Սյունիքի ամենաբարձրադիր, լեռնային ճանապարհները հորդառատ անձրևից դրաձել էր դժվարանցանելի, սակայն Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահին ոչինչ չէր կարող խոչընդոտել շարունակել ստուգայցը: Հարյուրամյա խիտ ծառերի արանքներով, խոնավ, սահող կավահողի և քար ու ժայռի վրայով անցնող նորաբաց ճանապարին իրենց նկատելի են տալիս անտառաբնակները, կարծես զգուշացնելով իրենց վտանգավորության մասին: Դիրքապահների մարտունակության, դիրքային պայմանների բարելավման և դրանցից բխող տարաբնույթ խնդիրները մշտապես ուշադրության կենտրոնում են:
Դիրքի պատասխանատուի զեկուցումից անմիջապես հետո, հրամանատարը շրջում է տարածքում, մանրամասնորեն ծանոթանում խնդիրներին, տալիս հրանգներ:
Պետք է բացառել ցանկացած թերություն, լինել զգոն, ամենայն պատասխանատվությամբ կրել երկրապահի բարձր կոչումը:
Խրամատների, դիտակետերի, թաքստոցների, հրամանատարի հորդոր-պահնջների, տղերքի հանգիստ ու վեհ հայացքների միջով սլանում է պատմությունը․ սխալներից մաքրելու, արդարությունը վերականգնելու, տիրոջ հավատքով արդեն երկար դարեր սուրբ արյամբ ոռոգված այս մի կտոր հողը սիրելու ու պաշտելու, տեր կանգնելու և կորցրածը հետ բերելու զգացողությունը:
Հրամանատարը երկար դիտարկում էր։ Սկսեց բարձր մտածել, – «մեր իրական սահմանները հեռադիտակով չեն երևում, դրանք հեռվում են, հիմա մենք ժամանակավոր սահմաններում ենք»:
Գումարտակի հրամանատարական անձնակազմի հետ խորհրդակցությունը երկար է տևում: Մանրամասնորեն քննարկվում են առաջիկա անելիքները:
Երկրապահները համակ ուշադրությամբ լսում են վարչության նախագահի ցուցումները՝ նրանք կարծես որսում են արտաբերած ցանկացած բառ, հնչյուն:
Հերթափոխին հաշված օրեր են մնացել:
ԵԿՄ վարչության նախագահին սահմանամերձ գյուղում բոլորն արդեն հին բարեկամ են համարում: Նրան ընդունում են մեծ ոգևորությամբ:
Բակ է մտնում դպրոցին խոստացված նվերով բեռնված մեքենան, այնուհետև հեռու տարածությունից լսվում է հրամանատարի բարձր ու անմիջական ողջույնը, ինչպես իրար կողջունեին վաղեմի ու հին ընկերները:
Դպրոցականները վայելում են ամառային արձակուրդը։ Փոխարենը դպրոցին հյուրընկալվել են գյուղ եկած քաղաքաբնակները:
Ասում են երեխաները չեն ստում: Զինվորական համազգեստով փոքրիկներից մեկը հենց առաջին զրույցի ժամանակ արտահայտեց իր դժգոհությունը: Ցանկանում է ապրել ասյտեղ, սովորել հենց այս դպրոցում, բայց ծնողները համաձայն չեն, իր կամքին հակառակ պահում են քաղաքում: Ցանկությունների և իրականության սահմանագոտում հրամանատարի պատրաստակամ վերաբերմունքն է՝ փոխելու, վերականգնելու և շենացնելու վստահ համոզվածությունը:
Դպրոցում երկար մնացինք: Քննարկվեցին դպրոցի հետ կապված առկա խնդիրներին վերաբերող հարցեր։
Տեղացիներն այցի մասին իմանալով հավաքվեցին՝ դպրոցի բակը միանգամից բազմամարդ դարձավ։ Հակառակորդից քիչ հեռավորության վրա, սահամանապահ գյուղում աշխույժ եռուզեռ սկսվեց: Խոսքն ու զրույցը անտառի վրայով սահուն բարձրանում էին, հասնում վահան դարձած զինվորներին, լցնում լեռնաշխարհը հայկականությանբ:
Ազգերը խաղաղություն, ազատություն, անկախություն չեն մուրում, այլ նվաճում են։ Մայրաքաղաքից շատ հեռու զինվորն ու սյունեցին, երկրապահն ու երկիր պահող գյուղացին միակամ ու համերաշխ կառուցում են իրենց լուսավոր իրականությունը եւ նրանք ամենեւին էլ մեղավոր չեն, որ շատ հեռու մայրաքաղաքում անհամաձայնությունն ու անհամերաշխությունը քայքայիչ ազդեցություն են ունենում։
Հեռանում ենք, բեռնված բարի տպավորություններով։
Հայաստանի «հարավային մայրաքաղաք» Կապանը հայ իրականության մեջ համադրությունն է գեղեցկության եւ ազգային պատմության։ Քաղաքի անունը ծագում է «կապան» հասարակ անունից, որ նշանակում է կիրճի նեղ մասում եղած ամուր դարպաս։
Սասուն Միքայելայնի այցելությունը Սյունիք առանձնահատուկ ուշադրության արժանացավ, իսկ կապանցիների ոգեւորությունը պարտավորեցնող։ Հանդիպումները տարբեր համայնքներում, գյուղերում, երկրապահ կամավորականների միության բաժանմունքներում համախմբման եւ ոգեկոչման խորհուրդ ունեցան։
Հրամանատարը հրավերներ է ստանում ամենատարբեր կառույցներից, կազմակերպություններից։ Կապանի պատմամշակութային թանգարանի տնօրենի հրավերը զուգադիպություն չէր դիրքերից իջնող զինվորականի համար։ Առաջին հայացքից այդքան ծանոթ բնակավայրը նորովի բացահայտվեց։
Ամենազոր ժամանակն իր դրոշմն է թողել իմ հայրենիքի ամեն կտորի վրա ու անցել։
Հազարամյակները գեղագիտորեն նկարել են իմ հայրենիքի ամեն քարի վրա ու անցել։
Հայաստանը միայն երկիր չէ, այլ պատում, առասպել, որ արբեցնում է ինչպես թունդ գինին։ Այն ահռելի, ծանր լեռ է՝ հենված ուսերին սերունդների, որը պահվում է փառքով՝ որպես իմաստ լինելիության։