Տեղի ունեցավ ԵԿՄ 13-րդ արտահերթ համագումարը

ԵԿՄ «Պատանի երկրապահ» ուսումնամարզական ճամբարում մայիսի 19-ին տեղի ունեցավ ԵԿՄ 13-րդ արտահերթ համագումարը:

Համագումարը մեկնարկեց Երկրապահի հոգեւոր հովիվ Տեր Ենովք քահանա Եսայանի օրհնությամբ եւ աղոթքով: 

Համագումարի պատվիրակները միաձայն կողմ քվեարկությամբ հաստատցին կազմկոմիտեի կողմից ներկայացված համագումարի հանձնաժողովների կազմը, համագումարի օրակարգը:

Օրակարգում հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքների ամփոփում, գնահատումն էր եւ առաջիկա անելիքների ծրագրումը: Ինչպես նաեւ ԵԿՄ  ղեկավար մարմինների՝ վարչության եւ վերստուգիչ հանձնաժողովի անդամների նոր կազմի հաստատումը: Համաձայն օրակարգի առաջին հարցի ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը հանդես եկավ ամփոփիչ ելույթով:

Համաձայն օրակարգի երկրորդ հարցի համագումարի պատվիրակները ծանոթացան կազմկոմիտեի կողմից առաջադրված վերստուգիչ հանձնաժողովի նոր կազմին: Պատվիրակների միաձայն կողմ քվեարկությամբ հաստատվեց կազմը, որոնք իրենց կազմի  հանձնաժողովի նախագահ ընտրեցին Երկրապահ կամավորական, Արցախյան բոլոր պատերազմների ազատամարտիկ Ռուբիկ Գալստյանին: Պատվիրակներին ներկայացվեց վարչության կազմում առաջադրված նոր անդամների կենսագրություններ. պատվիրակների կողմից միաձայն կողմ քվեարկությամբ հաստատվեց վարչության նոր՝ 25 անդամից բաղկացած կազմը:

Ըստ այդմ ԵԿՄ վարչության անդամներն են՝ Սասուն Միքայելյանը, Վաղարշակ Հարությունյանը, Արամ Սարգսյանը, Մարտին Կարապետյանը, Անդրանիկ Քոչարյանը, Արգիշտի Մեխակյանը, Հովհաննես Այվազյանը, Վլադիմիր Հովսեփյանը, Սուրեն Գեւորգյանը, Կարեն Նավասարդյանը, Կարեն Մանուկյանը, Յուրիկ Հարությունյանը, Արմեն Սետրակյանը, Նարեկ Գասպարյանը, Պետրոս Եղիկյանը, Արա Կետիկյանը, Ղուկաս Ուլիխանյանը, Գագիկ Խաչատրյանը, Վարդան Պետրոսյանը, Մկրտիչ Սափեյանը, Հրանտ Սարկիսովը, Սամսոն Խաչատրյանը, Մանվել Օհանյանը, Ստեփան Նիկողոսյանը, Գառնիկ Միքայելյանը:

Համագումարի ընթացքում տեղի ունեցավ նորընտիր վարչության անդրանիկ նիստը, որի օրակարգում վարչության նախագահի ընտրությունն էր. վարչության անդամների եւ համագումարի պատվիրակների կողմից ԵԿՄ վարչության նախագահ վերընտրվեց Սասուն Միքայելյանը:

Խոսք ասաց նաեւ ԵԿՄ վարչության անդամ վերընտրված, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Համագումարին ներկա էին Երկրորդ բանակային կորպուսի հրամանատար Վահրամ Գրիգորյանը, զորամասի հրամանատար Արթուր Դարբինյանը, Գեղարքունիքի փոխմարզպետ Ռուբիկ Նավոյանը, Մարտունի խոշորացված համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը, ովքեր եւս խոսք ասացին:

Համագումարը հայտարարվեց փակված, դուրս բերվեց ՀՀ ԵԿՄ մարտական դրոշը:

ԱՄԵՆԱՆՈՐԸ