Շնորհավոր տոնդ, Երկրապա՛հ

Մայիսի 8- ը Երկրապահի օրն է: Տոնդ շնորհավոր ԵՐԿՐԱՊԱ’Հ:

ԵԿՄ վարչության անդամները, երկրապահները ավանդույթի համաձայն  ծաղիկներ խոնարհեցին ԵԿՄ վարչության բակում տեղադրված Սպարապետ Վազգեն Սարգսյանի կիսանդրու առջեւ, այցելեցին  «Եռաբլուր»  զինվորական  պանթեոն ծաղկեդրում կատարեցին «Անհայտ զինվորի» հուշարձանին, պսակադրում եւ ծաղկեդրում կատարեցին ԵԿՄ  հավերժ  նախագահ,  Սպարապետ  Վազգեն  Սարգսյանի  շիրիմին, ծաղկեդրում  կատարեցին եւ  խնկարկեցին  նահատակված  ընկերների շիրիմներին: 

Ինչպես տեղեկացրել էինք ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը տեւական ժամանակ է Սյունիքի մարզում է:  Վարչության նախագահը  երկրապահի օրվա  եւ մայիսյան եռատոնի առթիվ ԵԿՄ Կապանի բաժանմունքի անդամների, Կապան համայնքի ղեկավարի, հրամանատարների, ժողովրդի  հետ  այցելեց  Կապան համայնքի Եղբայրական հուշահամալիր. ներկաները ծաղկեդրում կատարեցին նահատակվածների շիրիմներին:

Երկրապահները հավատարիմ իրենց որդեգրած պատգամին, հավատարիմ ԵԿՄ  հավերժ  նախագահ,   Սպարապետ  Վազգեն  Սարգսյանի  գաղափարախոսությանը  միակամ  եւ  ամուր  կանգնած  են  մեր  պետության,  ժողովրդի,  բանակի, հայ զինվորի  կողքին:

Տո’նդ շնորհավոր, մեր  նորագույն պատմության փառավոր ուղի անցած երկրապահ:

ԱՄԵՆԱՆՈՐԸ