ՀՀ Պաշտպանության նախարարը ԵԿՄ վարչությունում հանդիպեց վարչության անդամներին

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելեց ԵԿՄ վարչություն՝ հանդիպեց վարչության անդամների հետ:

ԵԿՄ Վարչության նախագահը, ՊՆ Նախարարը ծաղիկներ խոնարհեցին Վարչության շենքում տեղադրված Սպարապետ Վազգեն Սարգսյանի կիսանդրու առջեւ:

Մեկնարկեց հանդիպումը:

ԵԿՄ-ում կային առկա խնդիրներ, որոնց արդյունավետ լուծումներ տալու համար անհրաժեշտ էր անցկացնել հանդիպում-քննարկում: ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը ներկայացրեց քննարկման հիմնական թեմաները:

«Պատանի երկրապահ» ակումբի գործունեությունն ավելի արդյունավետ իրականացնելու համար նախատեսված է համագործակցություն Պաշտպանության նախարարության հետ՝ նաեւ այս ոլորտում: Կողմերը քննարկեցին համագործակցության եզրերն. առաջիկայում նախատեսված է Պաշտպանության նախարարության, Կրթության, գիտության, մշակույթի եւ Սպորտի նախարարության եւ Երկրապահ կամավորականների միության համատեղ եռակողմ հուշագրի քննարկում:

Նախարարի հետ հանդիպման ընթացքում եղան տարբեր քննարկումներ, եղան առաջարկներ սահմանների պաշտպանության  հարցում:

Հանդիպումն անցավ արդյունավետ եւ գործնական մթնոլորտում:

ԱՄԵՆԱՆՈՐԸ