Սիրելի կանայք, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ գարնանային այս գեղեցիկ տոնի առթիվ:
Մեր բազմադարյա պատմության մեջ հայ կնոջ կերպարը միշտ յուրահատուկ է եղել: Մեր ընտանիքների, մեր պետության սյուներն եք, ծանր պահերին լավագույն օգնականը, խորհրդատուն եք:
Արցախյան գոյամարտի հաղթանակը եւս Ձեր անմիջական մասնակցության շնորհիվ փառքով պսակվեց. կնոջը զենքով տեսնելը զգաստացնում էր յուրաքանչյուրիս, պարտավորեցնում ավելի զգոն լինել եւ մարտնչել մինչեւ հաղթանակ:
Փա՛ռք Ձեզ ռազմի դաշտում մեր կողքին կանգնած հերոս կանայք,
Փա՛ռք Ձեզ նահատակված եւ Եռաբլուրում ննջած մեր հերոս քույրեր:
Թանկագին մայրեր, քույրեր, դուստրեր, զինվորական ծառայության մեջ գտնվող եւ երկրապահ կանայք
Գարնանային այս գեղեցիկ տոնը առիթ է, որպեսզի հերթական անգամ շնորհավորենք Ձեզ եւ շնորհակալություն ասենք Ձեր անգնահատելի աշխատանքի համար:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ: Երջանկություն, բարօրություն լինի ձեր ընտանիքներում:
Խաղաղություն մեր հայրենիքին:
ՀՀ ԵԿՄ Վարչության նախագահ
Ս.Մ.Միքայելյան


