Մարտի 5-ին ԵԿՄ հավերժ նախագահ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը ըստ ավանդույթի տեղի կունենա պատանի երկրապահների երդման հանդիսավոր արարողություն

ԵԿՄ վարչության նախագահի հրամանով վարչությունում ստեղծվել է հանձնաժողով ԵԿՄ հավերժ նախագահ Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան միջոցառումները կազմակերպելու համար:

Հրավիրվել էր հանձնաժողովի հերթական նիստը վարչության նախագահի գլխավորությամբ, որին մասնակցում էին ԵԿՄ մարզային խորհրդի նախագահներն ու Պատանի երկրապահ ակումբի Երեւան քաղաքի եւ մարզերի մարզիչ-հրամանատարները:

Մարտի 5-ին՝ Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 63-ամյակի առթիվ, Երկրապահ կամավորականների միությունը «Եռաբլուր» զինվորական պանթեոնում կանցկացնի պատանի երկրապահների երդմնակալության արարողություն:

Միջոցառումը կմեկնարկի մարտի 5-ին, ժամը 13:00-ին:

Պատանի երկրապահների երդման հանդիսավոր արարողությունից հետո նախատեսված են ելույթներ, ապա ներկաները լուռ կաղոթեն եւ պատանի երկրապահների մասնակցությամբ ծաղիկներ կխոնարհեն Սպարապետ Վազգեն Սարգսյանի եւ անմահացած նահատակների շիրիմներին:

ԱՄԵՆԱՆՈՐԸ