Փետրվարի 11-ին, 73 տարեկան հասակում կյանքից հեռացել է երկրապահ կամավորական, արվեստագետ Ամիրան Գալստյանը:
ՀՀ Երկրապահ կամավորականների միությունը եւ վարչությունը խորին ցավակցություն է հայտնում Գալստյանների ընտանիքին՝ Ազգային-ազատագրական պայքարի մասնակից, հայ բեմի նվիրյալ զավակ, ասմունքող, մեր մարտական ընկեր Ամիրան Գալստյանի մահվան կապակցությամբ:
Անգնահատելի է երկրապահի նվիրումն ու ավանդը Արցախի պաշտպանության գործում:
Ամիրան Գալստյանն այն անձանցից էր, ով Արցախյան շարժման օրերին կամավոր հիմունքներով մեկնել էր մարտի դաշտ:
Արցախյան ազատամարտի, երկրապահ կամավորականների մասին իր մտահաղացմամբ, իր խրոխտ ձայնով վավերագրված պատմությունները, հերոասապատումները, դիմանկարները միշտ ոգեւորությամբ են լսել ունկնդիրները:
Հարազատի մահը խոր վիշտ է յուրաքանչյուրիս համար:
Կիսում ենք վիշտը՝ ընտանիքին, մարտական ընկերներին, հարազատներին, բարեկամներին տոկունություն եւ համբերություն ենք մաղթում:
ՀՀ ԵԿՄ Վարչություն


