ԵԿՄ Պատանի երկրապահ ակումբի սաները այցելեցին Կոմիտասի թանգարան-ինստիտուտ

«Պատանի երկրապահ» կառույցը լայնածավալ աշխատանքներ է իրականացնում հանրապետության բոլոր մարզերում: Երեխաները այստեղ ոչ միայն ուսանում են գործնական եւ տեսական պարապմունքներ, այլ նաեւ կազմակերպվում են այցեր թանգարաններ, պանթեոններ, գրադարաններ, մշակույթի կենտրոններ:

Հերթական թանգարանային այցը հանգստյան օրերին էր: ԵԿՄ «Պատանի երկրապահ» ակումբի սաները Կոմիտասի թանգարան-ինստիտուտում էին: Մեծ էր պատանիների ոգեւորությունը: Պատանիները նախօրոք  ուսումնասիրել էին Կոմիտաս Վարդապետի կենսագրությունն ու գործունեությունը: Պատանի երկրապահները սակայն այցի ընթացքում բացահայտեցին ավելին:

Շրջայցի ընթացքում պատանիները կատարեցին Կոմիտաս Վարդապետի ստեղծագործությունները:

Կառույցին անդամակցող տղաներն ու աղջիկները տպավորված են կազմակերպվող տարատեսակ միջոցառումներով, անցկացվող պարապմունքներով: Նշում են, որ անհամբեր սպասում են դասընթացի հերթական օրվան եւ հաճույքով այցելում են:

Նմանատիպ այցեր կազմակերպվում են հանրապետության բոլոր մարզերում գործող ԵԿՄ պատանի երկրապահ կառույցներում:

ԱՄԵՆԱՆՈՐԸ