ԵԿՄ վարչության նախագահի հրահանգով ՀՀ ԵԿՄ մարզային եւ տարածքային բաժանմունքները Բանակի կազմավորման 30-ամյակի առթիվ անցկացրել են մի շարք միջոցառումներ:
ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը Բանակի կազմավորման 30-ամյակի առթիվ այցելեց համար N զորամաս, մասնակցեց կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը: Հանդիսավոր միջոցառումը մեկնարկեց աղոթքով:
ԵԿՄ վարչության նախագահը շնորհավորեց Բանակի տոնը, զինվորներին ուղղված շնորհավորական խոսքում նշեց, որ իրենք երկրապահի արժանի հետնորդներն են:
Վարչության նախագահ Սասուն Միքայելյանը մասնակցեց տարբեր գերատեսչությունների կողմից զինվորականներին տրամադրված պարգեւների հանձնման արարողությանը, նաեւ ԵԿՄ պատվոգրեր հանձնեց զորամասի անձնակազմին եւ զինծառայողներին:
Պարգեւատրման արարողությունից հետո Սասուն Միքայելյանը այցելեց մարտական հենակետերում ծառայություն իրականացնող զինվորներին: ԵԿՄ վարչության նախագահը զրույցներ անցկացրեց զինծառայողների հետ, վստահեցրեց, որ երկրապահը միշտ իրենց կողքին կանգնած է, ԵԿՄ պատվոգրեր հանձնեց զինծառայողներին:
ԵԿՄ վարչության նախագահի նախաձեռնությամբ վարչությունը իրականացնում է բանակին օժանդակելու ծրագիր: Հերթական այցի ընթացքում վարչությունը արեւային կայաններ նվիրեց համար N զորամասին:
ԵԿՄ վարչության անդամները, մարզխորհրդի եւ տարածքային բաժանմունքների նախագահները, երկրապահ կամավորականները «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հարգանքի տուրք մատուցեցին Սպարապետ Վազգեն Սարգսյանի եւ հանուն հայրենիքի նահատակվածների հիշատակին:
Բանակի օրվա առթիվ հանրապետության ԵԿՄ «Պատանի երկրապահ» ակումբիբոլոր կառույցները կազմակերպել էին տարաբնույթ միջացառումներ: «Պատանի երկրապահ» նվագախումբը Կասկադում անցկացրեց ֆլեշմոբ:


