Հանդիպում ԵԿՄ Նոր Հաճնի տարածքային բաժանմունքի երկրապահների հետ

ԵԿՄ Նոր Հաճնի տարածքային բաժանմունքում օրերս անցկացվեց հանդիպում-քննարկում ԵԿՄ Վարչության նախագահ Սասուն Միքայելյանի գլխավորությամբ: Ներկա էին Նոր Հաճն համայնքի ղեկավար Գագիկ Մաթեւոսյանը, ԵԿՄ վարչության անդամներ, մարզխորհրդի եւ տարածքային բաժանմունքների նախագահներ: Նիստը նախագահող վարչության նախագահ Սասուն Միքայելյանը, խնդրեց ներկաներին մեկ րոպե լռությամբ հարգանիք տուրք մատուցել անմահացած հայորդիների վառ հիշատակի համար:

Կարեւորելով բաժանմունքում առկա խնդիրների շուտափույթ լուծում տալը Սասուն Միքայելյանը Նոր Հաճնի երկրապահներին ներկայացրեց 14.01.2022թ. ստորագրած հրամանը, ըստ որի հիմք ընդունելով ՀՀ ԵԿՄ կանոնադրության 9.9 կետը եւ ԵԿՄ վարչության 02.05.2019թ. թիվ 2 նիստի որոշման 5-րդ կետը դադարեցվեցին բաժանմունքի նախագահ Նժդեհ Տեր-Անտոնյանի լիազորությունները:

Ըստ նույն որոշման բաժանմուքնի անդամ Հովսեփ Հովսեփյանը նշանակվեց Նոր Հաճնի տարածքային բաժանմունքի նախագահի  ժամանակավոր պաշտոնակատար, մինչ նոր ընտրություններ:

Հանդիպման ընթացքում հնչեցին հարց ու պատասխաններ, քննարկվեցին բաժանմունքին վերաբերող կարեւոր եւ հրատապ հարցեր:

ԱՄԵՆԱՆՈՐԸ