Սիրելի՛ հայրենակիցներ
Երկրապահ կամավորականների միությունն ու վարչությունը շնորհավորում է Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոնի առթիվ:
Մեր պետությունը ծանր ժամանակներ է ապրում, սակայն մենք պետք է ազգովի ապրենք ու ծաղկեցնենք մեր երկիրն այնպես, որ միշտ կարողանանք հպարտ հայացքով նայել մեր ժողովրդին ու ապագային։
Շնորհավորում ենք հայ ժողովրդին, արցախահայությանը, աշխարհասփյուռ հայությանը ցանկանում ամուր հավատ եւ վստահություն վաղվա օրվա հանդեպ:
Շնորհավորում ենք մեր բանակին, մեր երկրի սահմանները հսկող հայ զինվորին, երկրապահին, կամավորականին՝ բազում արհավիրքներ հաղթահարելով նրանք անառիկ են պահել մեր երկրի սահմանները:
Շնորհավորում ենք մեր մարտական ընկերներին, ովքեր ամեն օր կազմ ու պատրաստ են ծառայելու մեր հայրենիքին:
Մեր խոնարհումը հերոսածին մայրերին եւ նահատակվածների հարազատներին՝ ուժ ու կորով Ձեզ, մենք պետք է շարունակենք ձեր զավակների, ամուսինների, եղբայրների արյան ու կյանքի գնով պահած մեր պետության հզորացման գործընթացը:
Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ, մաղթում ենք, որ Հայաստանը, Արցախն ու Սփյուռքը միասնական լինեն, որպեսզի շարունակենք հզորացնել Հայաստանն ու Արցախը, որ հարատեւ խաղաղություն լինի, մեր ընտանիքներում սեր ու ջերմություն լինի. կրկին ուրախության ու հպարտության օրեր ապրենք:
Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ:
Աստված պահապան մեր հայրենիքին, հայ ժողովրդին:
Փա՛ռք ու պատիվ Հայաստանի Հանրապետությանը, Արցախ աշխարհին, Սփյուռքին:
ԵԿՄ Վարչության նախագահ՝ Ս.Մ.Միքայելյան