Երկրապահները ավանդույթի համաձայն Ամանորի նախաշեմին այցելեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցեցին Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Զորավար Անդրանիկ Օզանյանի շիրիմներին, խոնարհվեցին մարտական ընկերների, պատերազմներում անմահացած քաջորդիների վառ հիշատակի առջեւ:
Երկրապահ կամավորականների միության վարչության նիստերի դահլիճում եղավ պարգեւատրման արարողություն: ԵԿՄ վարչության նախագահի միջնորդությամբ Կառավարական եւ Գերատեսչական մեդալներով պարգեւատրվեցին երկրապահ կամավորականներ:
ՀՀ կառավարական «Մարտական ծառայության» մեդալով հետմահու պարգեւատրվեցին 44-օրյա պատերազմում անմահացած քաջորդիները:
Պաշտպանության նախարարության մեդլներով պարգեւատրվեցին բոլոր մարզերից 44-օրյա պատերազմին մասնակից երկրապահ կամավորականներ: