Հավերժ փա´ռք նահատակվածներին

2020թ. հոկտեմբերի 10-ին անօդաչու թռչող սարքի հարվածից ԵԿՄ Աբովյանի վաշտի 18 անդամ անմահացավ: 2021թ. հոկտեմբերի 10-ին ԵԿՄ Աբովյանի տարածքային բաժանմունքի բակը բազմամարդ էր: Հավաքվել էին զոհված քաջորդիների մարտական ընկերները, հարազատները, երկրապահը իր եռասերունդ ընտանիքով, քաղաքի բնակիչները, որպեսզի մասնակցեին նրանց հիշատակը հավերժացնող խաչքարի բացման արարողության:

Ներկա էին ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը, Աբովյանի քաղաքապետ Վահագն Գեւորգյանը, ԵԿՄ վարչության անդամներ, մարզխորհրդի նախագահներ:

Միջոցառումը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ, խաչքարը մեր հերոսների չապրած կյանքի լուռ ներկայությունն է:

ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանն իր խոսքում կրկին անգամ համախմբման, միասնության կոչ արեց. «Երբեք պետք չի հուսահատվել, կորցնել հավատքը»,-նշեց նա իր խոսքում:

Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից, Պատանի, ապա երիտասարդ երկրապահ  Էդմոնդ Հովագիմյանն ու ԵԿՄ Զառի վաշտի պատանի երկրապահ Նանա Բաղիկյանն իրենց կատարումներ նվիրեցին անմահացած քաջորդիներին:

ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի առաջարկությամբ անմահացած երկրապահ կամավորականները հետմահու պարգեւատրվեցին ՀՀ Կառավարական մեդալներով:

Վարչության նախագահի հրամանով շնորհվեցին ԵԿՄ պատվոգրեր եւ շնորհակալագրեր:

Ցուցադրական ելույթով հանդես եկան ԵԿՄ Զառի վաշտի սաները:

spot_img

ԱՄԵՆԱՆՈՐԸ