Հոկտեմբեի 5-ին Երկրապահ կամավորականների միության վարչության Աջափնյակի տարածքային բաժանմունքնի բակում տեղի ունեցավ 44-օրյա պատերազմում անմահացած քաջորդիների հիշատակը հավերժացնող խաչքար-հուշակոթողի բացման արարողություն:
Միջոցառման ընթացքում ելույթի խոսքով հանդես եկավ ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը:
Խոսք ասաց նաեւ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարը:
Խաչքարերի կողքին պատվո պահակ էին կանգնած Պատանի երկրապահները:
ԵԿՄ վարչության նախագահի առաջարկությամբ Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած երկրապահներ հետմահու պարգեւատրվել են Հայաստանի Հանրապետության Կառավարական մեդալով: Աջափնյակ վարչական շրջանի զոհվածների հարազատներին մեդալները հանձնեցին ԵԿՄ վարչության նախագահը, վարչական շրջանի ղեկավարը, ԵԿՄ Երեւան քաղաքի խորհրդի նախագահը, բաժանմունքի նախագահը:
Սասուն Միքայելյանի հրամանով շնորհվեցին նաեւ ԵԿՄ պատվոգրեր եւ շնորհակալագրեր խաչքար-հուշակոթողի հեղինակին, քանդակագործներին: Խաչքարի հեղինակ-քանդակագործը 44-օրյա պատերազմում անմահացած երկրապահ կամավորական Հայկազ Գեւորգյանի որդին է: