Ձեր սխրանքն անմահ է, Ձեր անունը՝ մեր սրտերում

Սեպտեմբերի 27-ին ԵԿՄ վարչության բակում տեղի ունեցավ Արցախյան 44-օրյա պատերազմի հերոսների հիշատակը հավերժացնող խաչքարի բացման արարողություն:

Միջոցառմանը մասնակցում էին ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը, ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը, Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը, Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Ջհանգիրյանը, Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ԱԺ պատգամավորներ, պաշտոնական անձինք, զոհված քաջորդիների հարազատներ, ԵԿՄ վարչության անդամներ, մարզխորհրդի եւ տարածքային բաժանմունքների նախագահներ. երկրապահը՝  եռասերունդ ընտանիքով:

Խաչքարի հեղինակը Երեմ Անտոնյանն է, խաչքարը տեղադրվել է ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի նախաձեռնությամբ:

Միջոցառման ժամանակ իր սրտի խոսքն ասաց Արցախյան Ազատամարտի մասնակից, «44 օր» հասարակական կազմակերպության նախագահ Ֆելիքս Պողոսյանը, ում որդին անմահացավ 44-օրյա պատերազմում:

Ելույթի խոսքով հանդես եկավ ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը:

Խաչքարի կողքին պատվո պահակ էին կանգնած պատանի երկրապահները: Նշենք, որ օր օրի համալրվում է «Պատանի երկրապահ» ակումբը՝ մեծ է նրանց ոգեւորությունն ու հայրենիքի հանդեպ պարտավորության զգացումը: Ամեն օր լսելով նրանց հավատում ես մեր վաղվա լուսավոր ապագային:

Միջոցառման վերջում ցուցադրվեց 44-օրյա պատերազմին երկրապահ կամավորականների միության գործունեության մասին պատմող ֆիլմ, որից հետո հյուրերը, ներկաները այցելեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու նահատակվածներին:

spot_img

ԱՄԵՆԱՆՈՐԸ