Սեպտեմբերի 4-ին Հայաստանը նշում է Արտակարգ իրավիճակների աշխատողի օրը

ՀՀ Երկրապահ կամավորականների միության եւ վարչության անունից ընդունեք մեր ջերմ շնորհավորանքները Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա առթիվ:

Արտակարգ իրավիճակների աշխատող լինելը պատվաբեր, միեւնույն ժամանակ բարդ ու պատասխանատու գործ է: Մենք գրեթե ամեն օր տեսնում ենք փրկարարների անձնազոհ աշխատանքի արդյունքները:

Դուք  արժանապատվորեն իրականացնում եք Ձեր վրա դրված պատասխանատու գործն ու օպերատիվ կերպով արձագանքում առաջացող բոլոր խնդիրներին:

Հարգելի´ պարոն Նախարար

Մենք մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում Ձեզ՝ Ձեր նվիրված աշխատանքի, ԵԿՄ-ի հետ մշտական կապի եւ աջակցության համար: Հատկապես «Պատանի երկրապահ» ուսումնամարզական ճամբարին ցուցաբերած այն մեծ աշխատանքի համար, որն այդքան տպավորել է պատանիներին:

Եվս մեկ անգամ շնորհավորում ենք Ձեզ եւ Ձեր ղեկավարած կառույցի աշխատակիցներին՝ մաղթում անվտանգ ծառայություն, հաջողություններ եւ խաղաղություն բոլորիս:

ՀՀ ԵԿՄ ՎԱՐՉՈւԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ՝
Ս. Մ. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

ԱՄԵՆԱՆՈՐԸ