Սեպտեմբերի 2-ը ԱՀ հռչակագրի ընդունման օրն է

1991 թ. սեպտեմբերի 2-ին, Լեռնային Ղարաբաղի մարզային եւ Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նիստում ընդունվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կազմավորման հռչակագիրը, ինչը համապատասխանում էր թե՛ ԽՍՀՄ օրենսդրական նորմերին, թե՛ միջազգային իրավական փաստաթղթերում ամրագրված ժողովրդի ինքնորոշման իրավունքին:

Ընդունվեց հռչակագիր ԼՂԻՄ եւ Շահումյանի շրջանի սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն հռչակելու մասին:

Դեռեւս պատերազմական իրավիճակում գտնվելով արցախցին ցույց տվեց, որ պատրաստ է պաշտպանելու իր զավակների արյամբ սրբացած հայրենի հողը:

Տարիներ շարունակ արցախցին ապրել ու շենացրել է Արցախը՝ գրեթե միշտ վտանգի սպասելով:

Այսօր կրկին ծանր ու դժվար օրեր են, շատերը հարազատներ են կորցրել, շատերը՝ հայրենի տները: Բայց արցախցին վճռական է:

Մենք Երկրապահներս, որ կյանքը չենք խնայել Արցախի համար, հավատում ենք արցախցուն եւ Արցախի ապագային, հավատում ենք, որ նորից կազատագրենք մեր պապական հողերն ու կշենացնենք մեր երկու հայրենիքները:

Հավերժ փա՛ռք նահատակվածներին,

Ուժ ու կորով արցախահայությանը:

ՀՀ Երկրապահ կամավորականների միություն

 

 

 

ԱՄԵՆԱՆՈՐԸ