Հունիսի 17-ին ԵԿՄ վարչությունում հրավիրվել էր ընդլայնված նիստ վարչության անդամների, մարզային խորհրդի նախագահների եւ փոխնախագահների, Երեւան քաղաքի բաժանմունքների նախագահների եւ փոխնախագահների մասնակցությամբ:
Օրակարգը հաստատելուց հետո ելույթի խոսքով հանդես եկան վարչության անդամներ, բաժանմունքների նախագահներ: Հանդիպումն անցավ բուռն քննարկումներով, եւ բոլորն էլ միակարծիք էին, որ սահմաննների անվտանգության ապահովման համար երկրում անհրաժեշտ է ներքաղաքական կայունացում:
Ուստի որոշվեց.
Գիտակցելով պահի լրջությունը, համապետական ընտրություններին ընդառաջ հարկ ենք համարում եւս մեկ անգամ շեշտել.
Երկրապահը ունի առաքելություն՝ տեր լինել մեր պետությանն ու պետականությանը: Դրա համար մեզ անհրաժեշտ է ներքաղաքական կայունություն: Բոլորս քաջ գիտակցում ենք, որ ներքին անկայունությունը կարող է բերել անկանխատեսելի զարգացումների:
Ինչպես պատերազմի, այնպես էլ հետպատերազմական օրերին մենք՝ երկրապահներս, պետության սահմաններում ենք, որպեսզի բանակի հետ ապահովվենք մեր երկրի սահմանների անվտանգությունը:
Սիրելի´ հայրենակիցներ
Սահմանների անվտանգությունը կախված է երկրում ներքաղաքական կայունությունից: Չդիմե´նք քայլերի, որոնք կարող են տանել անդառնալի կորուստների: