Մարզային այցերի շրջանակում հունիսի 2-ին ԵԿՄ վարչության, մարզխորհրդի եւ տարածքային բաժանմունքների նախագահները, վարչության նախագահ Սասուն Միքայելյանի գլխավորությամբ հերթական հանդիպում-քննարկումն անցկացրեցին Գեղարքունիքի մարզում:
Հանդիպումը մեկնարկեց հոգեւոր հոր աղոթքով:
ԵԿՄ վարչության անդամ Արա Կետիկյանը ներկայացրեց նիստի օրակարգը:
Սասուն Միքայելյանը մինչ իր խոսքն ասելը խնդրեց ներկաներին մեկ րոպե լռությամբ հարգեն զոհված հերոսների հիշատակը: Ապա, ինչպես նշեց վարչության նախագահն իր խոսքում, ելնելով ստեղծված իրավիճակից հանդիպումը Գեղարքունիքի մարզում մարզկենտրոնում չէր, այլ սահմանամերձ Վարդենիս համայնքում, որպեսզի վարդենիսցին հերթական անգամ զգա ԵԿՄ-ի շունչն իր թիկունքում, որը նա զգացել է նաեւ Արցախյան առաջին պատերազմում, որ պսակվեց հաղթանակով:
Հանդիպումն անցավ բուռն քննարկմներով: Ներկաները նաեւ հետաքրքրվեցին վարչության նախագահի վերջին հայտարարության մասին:
Ելույթի խոսքով հանդես եկավ նաեւ ԵԿՄ վարչության անդամ, գեներալ-լեյտենանտ Մարտին Կարապետյանը:
Հայրենիքի պաշտպանության, անվտանգության ապահովման գործում ունեցած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած քաջության համար ԵԿՄ վարչության նախագահի առաջարկությամբ ՀՀ Կառավարական մեդալով եւ ՊՆ Գերատեսչական մեդալներով եւ պատվոգրով պարգեւատրվեցին մարզի երկրապահներ: Սասուն Միքայելյանի հրամանով շնորհվեցին նաեւ ԵԿՄ պատվոգրեր:
Մարզի երկրապահներից շատերն այս օրերին սահմաններում են, պարգեւները վերջիններիս կհանձնի ԵԿՄ Գեղարքունիքի մարզխորհրդի նախագահը: