Մայիսի 14-ին ԵԿՄ վարչության անդամները`Վարչության նախագահ Սասուն Միքայելյանի գլխավորությամբ, մարզային այցերի շրջանակում, Կոտայքի մարզում էին:
Հրազդանի դրամատիկական թատրոնում անցկացվեց ընդլայնված նիստ-խորհրդակցություն: Հնչեցին ելույթներ, եղան հարց ու պատասխաններ: Հանդիպումը մեկնարկեց հոգեւոր հոր աղթոքով:
Ինչպես արդեն հայտնի է մարզային այցերի նպատակն է քննարկել ԵԿՄ առաջիկա ծրագրերին վերաբերող, բաժանմունքներում առկա խնդիրներին առնչվող հարցեր:
Վարչության նախագահ Սասուն Միքայելյանը երկրապահներին ներկայացրեց ԵԿՄ նոր վկայականների տրամադրմանը, նոր անդամակցություններին վերաբերող, կառույցի երիտասարդացմանն ու կառույցի գործունեությանն առնչվող մանրամասները: Քննարկման կարեւոր հարցը տարածաշրջանային անվտանգության խնդիրներին առնչվող հարցերն էին:
Նիստին մասնակցում էին ԵԿՄ վարչության անդամներ, մարզի պետական կառույցների ղեկավարները, պատանի, երիտասարդ, ավագ սերնդի երկրապահները: Ելույթի խոսքով հանդես եկան ԵԿՄ վարչության անդամ Արամ Սարգսյանը, Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը:
Ապա մեկնարկեց Պատանի երկրապահների երդման հանդիսավոր արարողությունը, որից հետո «Պատանի երկրապահ» ակումբի սաները ստացան իրենց վկայականները:
Հայրենիքի պաշտպանության, անվտանգության ապահովման, տարիներ շարունակ բանակաշինության գործում ունեցած բացառիկ ավանդի համար հրամանատարներ Արմեն Գեւորգյանն ու Շահեն Ղազարյանը, ովքեր հերոսի մահով ընկան Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում հետմահու պարգեւատրվեցին «Մարտական խաչ առաջին աստիճանի» շքանշանով:
Մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած քաջության համար ԵԿՄ վարչության նախագահի առաջարկությամբ ՀՀ Կառավարական եւ ՊՆ Գերատեսչական մեդալներով պարգեւատրվեցին մարզի երկրապահները: Սասուն Միքայելյանի հրամանով շնորհվեցին նաեւ ԵԿՄ պատվոգրեր: