Սիրելի´ մայրեր, կանայք, աղջիկներ,

ՀՀ Երկրապահ կամավորականների միությունը շնորհավորում է Ձեզ՝ Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ:

Սիրելի´ մայրեր,

Դուք պատմության տարբեր ժամանակներում հաղթահարել եք բազմաթիվ մարտահրավերներ, Ձեր անձնազոհ նվիրվածությամբ առանձնահատուկ դերակատարություն ունեք ընտանիքում: Անուրանալի է Ձեր ավանդը սերունդների դաստիարակության գործում:

Ծանր ու դժվար օրեր ենք ապրում:

Մեր խոնարհումը Ձեզ,

Մեր խոնարհումը որդեկորույս մայրերին, անհամբերությամբ իրենց զավակներին ու ամուսիններին սպասող կանանց,

Մեր խոնարհումը զինվորական ծառայության մեջ գտնվող կանանց:

Խաղաղություն մեր երկրին:

ՀՀ ԵԿՄ վարչություն

ԱՄԵՆԱՆՈՐԸ