Մարտի 22-ին ԵԿՄ-ն անցկացրեց մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի հերթական հերթափոխ

Երկրապահ կամավորականների միության հերթական խումբը՝ թվով 310 հոգի, մեկնեց սահման՝ մարտական հերթափոխի: Մարտական հերթափոխի մեկնող անձնակազմը հրահանգավորվեց մարտական հերթապահության ընթացքում անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։

ՀՀ ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը անփորձանք ծառայություն մաղթեց երկրապահ կամավորականների երկրորդ գումարտակին, ովքեր գնում էին փոխարինելու առաջին գումարտակի անձնակազմին եւ մեկ ամիս շարունակ իրականացնելու սահմանների անվտանգության պահպանումը:

Երկրապահ կամավորականները առաքելությանն ու որդեգրած պատգամին հավատարիմ շարունակելու են իրենց սրբազան առաքելությունը՝ անմնացորդ նվիրվածությամբ ծառայելով Հայաստանին, Արցախ աշխարհին:

spot_img

ԱՄԵՆԱՆՈՐԸ