ԵԿՄ Պատանի երկրապահ ակումբը վերսկսում է գործունեությունը

ՀՀ ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի գլխավորությամբ փետրվարի 25-ին ԵԿՄ վարչությունում անցկացվեց հանրապետության ԵԿՄ «Պատանի երկրապահ» ակումբների պատասխանատուների ընդլայնված խորհրդակցություն:

Երկու տարվա դադարից հետո «Պատանի երկրապահ» ակումբը վերսկսում է իր մարզումները բոլորովին նոր ֆորմատով եւ առավել հագեցած ուսումնական ծրագրով: Պատանի երկրապահները այսուհետ կկրեն նոր համազգեստ: Ակումբի շարքերը համալրելու համար անհրաժեշտ է դիմել տարածքային բաժանմունք, որտեղ ծնողների դիմումի հիման վրա եւ անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում ընթացք կտրվի դիմումին:

Ընդլայնված հանդիպման ժամանակ քննարկվեցին նաեւ ԵԿՄ «Պատանի երկրապահ» ակումբի ուսումնական ծրագրերին, տարբեր միջոցառումների կազմակերպման ու անցկացմանն առնչվող մի շարք հարցեր: Ներկաները հայտնեցին մտահոգությունները, հանդես եկան առաջարկություններով:

Նման հանդիպումները կկրեն շարունակական բնույթ, որը կխթանի «Պատանի երկրապահ» ակումբի աշխատանքների էլ ավելի արդյունավետ կազմակերպմանը:

spot_img

ԱՄԵՆԱՆՈՐԸ