Փետրվարի 22-ին ԵԿՄ հերթական վաշտը մեկնեց մարտական հերթապահության

Շարունակելով սահմաններում մարտական հերթապահությունը փետրվարի 22-ին Երկրապահ կամավորականների միության հերթական վաշտերը մեկնեցին սահման՝ մարտական հերթափոխի:

Թվով 225 հոգի՝ Երկրապահ կամավորականների միության Արագածոտնի մարզի տարածքային բաժանմունքների, Արտաշատի տարածքային բաժանմունքի, Երկրապահ կամավորականների միության «Կարմիր բերետների» վաշտերը կկատարեն իրենց առջեւ դրված առաջադրանքները,  կապահովեն սահմանների անվտանգությունը:

Անվտանգության կանոնների եւ մարտական խնդիրների առանձնահատկությունների​ ​ վերաբերյալ հրահանգավորումները ստանալուց հետո՝ անձնակազմը մեկնեց մարտական հերթապահության՝ մեր երկրի սահմանները անվտանգ պահելու հաստատակամությամբ:

Մարտական հերթապահության հերթափոխի մեկնող անձնակազմին անփորձանք ծառայություն մաղթեց ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը:

«Հիշենք՝ այն տղաները որտեղ որ ընկան՝ մեր հողի վրա, դա արդեն սրբավայր է, մենք պարտավոր ենք վերադառնալ մեր սրբավայրերը»,-ասաց Սասուն Միքայելյանը:

spot_img

ԱՄԵՆԱՆՈՐԸ