Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը ՀՀ ԵԿՄ վարչությունում էր

Փետրվարի 12-ին ՀՀ ԵԿՄ վարչություն էր այցելել Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Վարչության նախագահ Սասուն Միքայելյանն ու քաղաքապետ Հայկ Մարությանը վարչության մատուռում մոմ վառեցին եւ աղոթեցին հանուն հայրենիքի նահատակված հերոսների անմահ հիշատակի համար:

Քաղաքապետը վարչության նախագահ Սասուն Միքայելյանի ուղեկցությամբ շրջայց կատարեց վարչությունում՝ ծանոթացավ ԵԿՄ թանգարանի, գրադարանի հարուստ ու պատմական արխիվին:

ԵԿՄ վարչությունում քաղաքապետը ծանոթացավ «Պատանի երկրապահ» կառույցի գործունեությանը: Այստեղ պատանի եւ երիտասարդ սերունդը ոչ միայն տեսական, այլ նաեւ գործնական պարապմունքներ է անցկացնում:

Ապա մեկնարկեց հանդիպման պաշտոնական մասը, որի ընթացքում քննարկվեցին երկու կառույցների համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:

Հանդիպման ավարտին ԵԿՄ Վարչության նախագահ Սասուն Միքայելյանը քաղաքապետ Հայկ Մարությանին պարգեւատրեց ՀՀ ԵԿՄ պատվոգրով՝ համատեղ արդյունավետ համագործակցության համար:


ԱՄԵՆԱՆՈՐԸ