Տեղի ունեցավ ԵԿՄ վարչության եւ մարզխորհրդի նախագահների այս տարվա առաջին ընդլայնված նիստը

Երկրապահ կամավորականների միության վարչության նիստերի դահլիճում փետրվարի չորիսին կայացավ ԵԿՄ վարչության եւ մարզխորհրդի նախագահների ընդլայնված նիստ: Նիստը նախագահում էր ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը, ներկա էին վարչության անդամներ՝ ՀՀ Պաշտպանության նախարար, ԵԿՄ վարչության փոխնախագահ Վաղարշակ Հարությունյանը, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, գեներալ-լեյտենանտ Մարտին Կարապետյանը, Արամ Սարգսյանը:

Մինչ նիստի մեկնարկը ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին հերոս նահատակների հիշատակը:

Օրակարգի հարցրեն էին.

1.Քննարկում սեպտեմբերի 27-ին պարտադրված պատերազմում ընդհանուր իրավիճակի եւ ԵԿՄ-ի մասնակցության մասին

2.ԵԿՄ վարչության հանձնաժողովների  նախագահների համալրման, վարչության նախագահություն ընտրելու մասին (ԵԿՄ կանոնադրության 8.7 կետի, ժզ ենթակետ)

3.Առաջարկություն ԵԿՄ վկայականների փոփոխման, նոր վկայականների եւ նոր մեդալի հաստատման մասին

4.ԵԿՄ նոր անդամագրության, «Պատանի երկրապահ» եւ «Երիտասարդ երկրապահ» ակումբների դերի բարձրացման եւ համալրման մասին.

5.Ընթացիկ հարցեր

Վարչության նախագահ Սասուն Միքայելյանը ներկայացրեց օրակարգը, որը դրվեց քննարկման եւ ընդունվեց միաձայն:

Վարչության նախագահը, անդամները շնորհավորեցին Պաշտպանության նախարարին պաշտոնը ստանձնելու առթիվ:

Միքայելյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին պատերազմի օրերին համախմբված աշխատանքի համար:

Քննարկումներին մասնակցեցին եւ իրենց կարծիքներն արտահայտեցին նիստի բոլոր անդամները:

ՀՀ Պաշտպանության նախարար, ԵԿՄ վարչության փոխնախագահ Վաղարշակ Հարությունյանը Երկրապահի մասին խոսելիս շեշտեց՝ սա կառույց է, որը պատմություն ունի:

Օրակարգի երկրորդ հարցով ձեւավորվեցին, համալրվեցին վարչության նոր հանձնաժողովներ եւ ընտրվեիցին հանձնաժողովների նախագահներ:

ԵԿՄ վարչությունում հետայսու կգործեն  հետեւյալ հանձնաժողովները

1.ՀՀ ՊՆ, ԱՀ ՊԲ եւ ՀՀ ԱԻՆ հետ համագործակցությունը համակարգող հանձնաժողով՝ նախագահ՝  Մարտին Կարապետյան

2.ՀՀ պետական մարմինների հետ աշխատանքները համակարգող հանձնաժողով՝ նախագահ՝ Անդրանիկ Քոչարյան

3.Ֆինանսական հարցերի, տնտեսական ծրագրերի, գույքի եւ տրանսպորտի շահագործման հարցերի հանձնաժողով՝ նախագահ՝ Բարսեղ Բարսեղյան

4.Կազմ-հրահանգչական, կադրային եւ աշխատանքի տեղավորման հանձնաժողով՝ նախագահ՝ Վարդան Պետրոսյան

5.Գաղափարաքարոզչական աշխատանքների, միջոցառումների կազմակերպման եւ կրթամշակութային հարցերի հանձնաժողով՝ նախագահ՝ Հակոբ Հակոբյան, Արմեն Մխիթարյան

6.Արտաքին կապերի հանձնաժողով՝ նախագահ՝ Արա Կետիկյան

7.«Պատանի Երկրապահ» եւ «Երիտասարդ Երկրապահ» կառույցների աշխատանքները համակարգող եւ սպորտի հանձնաժողով՝ նախագահ՝ Սամսոն Խաչատրյան, Ստեփան Նիկողոսյան

8.Պարգեւատրությունների եւ խրախուսանքների հանձնաժողով՝  նախագահ՝ Մանվել Հովսեփյան,  Մկրտիչ Սափեյան

9.Սոցիալական եւ առողջապահական հարցերի հանձնաժողով՝ նախագահ՝ Ղուկաս Ուլիխանյան

Օրակարգում քննարկվող հարցերի շրջանակում հաստատվեց ԵԿՄ վկայականների նոր տարբերակը: Քննարկումների արդյունքում ԵԿՄ-ն առաջիկայում նախատեսում է ունենալ եւս մեկ բարձրագույն պարգեւ՝ «Եռամիասնություն» շքանշան՝ որում պատկերված են Արարատ լեռը, Մայր Հայաստան հուշահամալիրը, «Տատիկ-պապիկի արձան» հուշարձան կոթողը:

Նիստի ավարտին հաստատվեց, որ ԵԿՄ-ն շուտով կսկի նորից մեծածավալ աշխատանքներ իրականացնել, կլինեն նոր անդամագրումներ, կբարձրացվի ԵԿՄ Պատանի եւ Երիտասարդ երկրապահ կառույցների դերը:

Ինչպես ասում էր Սպարապետ Վազգեն Սարգսյանը. «…մեր ճակատագիրը մեր ձեռքում է: Մեր հավաքական կամքն ու դիմադրողականությունը պիտի մեծացնենք, փրկությունը դա է: Մեզ ավելի մեծ փորձություններ չեն սպասում, քան արդեն ունեցել ենք»:

spot_img

ԱՄԵՆԱՆՈՐԸ