Ուղերձ. Բանակի օրվա առթիվ

«Բանակն ազգի ինքնաճանաչման հայելին է, բոլոր հայերի ծնունդն է, հայության հավաքական կերպարն է, նրա պատասխանատվությունը, նրա պատմության վերագնահատումը եւ հայացքը ապագային։ Մեր բանակը ինքնակրթությամբ ստեղծված բանակ է։ Մենք մեր հովվի, արհեստավորի, բանաստեղծի միջից հանեցինք պաշտպանության նախարարին, գեներալին, զինվորին ու կռվեցինք։»-Սպարապետ Վազգեն Սարգսյան:

Հայաստանի, Արցախի, Սփյուռքի սիրելի հայրենակիցներ

Համախմբվեցինք, ներսից ամուր եղանք ունեցանք Արցախյան հերոսամարտ՝ մենք էլի անհավասար մարտերում կարողացանք փառքով հաղթանակ կերտել, քանի որ մի բռունցք դարձանք:

29 տարի է անցել բանակի կազմավորման օրվանից: Այս տարիների ընթացքում բազում փորձությունների միջով անցնելով, բազում արհավիրքներ հաղթահարելով Զինված ուժերը անառիկ են պահել մեր երկրի սահմանները:

2020թ. ցավոտ, ծանր տարի էր:

Եվ այսօր էլ, թեկուզ վիրավոր, բայց ամուր կամքով մեր բանակը կանգնած է մեր պետության սահմաններում:

Ես խոնարհվում եմ որդեկորույս մայրերի առջեւ,

Փա՛ռք հերոսածին մայրերին,

Փա՛ռք նահատակված քաջերին,

Փա՛ռք մեր բանակին, զինվորներին, Երկրապահին, կամավորներին, ազատամարտիկներին,

Փա՛ռք ու շնորհակալություն նրանց ովքեր այսօր էլ ամուր կանգնած են սահմանին,

Փա՛ռք ու պատիվ աշխարհասփյուռ հայությանը:

Հաղթում է այն բանակը, որը մարտունակ է, հագեցած ժամանակակից զինտեխնիկայով եւ ի վերջո հաղթում են այն ժողովրդները ովքեր համախմբված են: Ուստի մենք պետք է շարունակենք մեր պապերից ժառանգած, մեր նախնիների, հարազատների, մարտական ընկերների, երիտասարդ զինվորների արյան գնով պահած մեր պետության հզորացման գործընթացը: Պետք է ազգովի ապրենք ու հզորացնենք մեր երկիրն այնպես, որ միշտ կարողանանք հպարտ հայացքով նայել մեր ապագային։

Մենք պետք է անցյալից դասեր քաղելով կերտենք այն ապագան, որի մասին միշտ խոսում ենք, որի մասին երազում է յուրաքանչյուր հայ:

Ցավոք պատմությունը ցույց է տալիս, որ ամեն սերունդ իր կռիվն է տվել: Մենք երբեք չպետք է կորցնենք մեր հույսը, որ կազատագրենք մեր տարածքներն ու կապահովենք մեր սերունդների խաղաղ ու անհոգ ապագան՝ չժառանգելով նրանց նոր պատերազմ:

ՓԱ՛ՌՔ ՔԵԶ ՀԱՅ ԶԻՆՎՈՐ

ՓԱ՛ՌՔ ՔԵԶ ՀԱՅ ԱԶԳ

ՀՀ ԵԿՄ վարչության նախագահ Ս.Մ.Միքայելյան

spot_img

ԱՄԵՆԱՆՈՐԸ