«Հայ Ասպետ» ԿԲՀ-ի տնօրեն
տիկին Կարին Տոնոյանին
Տիկին Տոնոյան.
Ի պատասխան ինձ հասցեագրված բաց նամակի, պատասխանում եմ, որ ՀՀ ԵԿՄ 12-րդ արտահերթ համագումարի ժամանակ Երկրապահ կամավորականների միության կողմից առաջարկ է արվել, որպեսզի մարտական ճանապարհ անցած հասարակական կազմակերպությունները համախմբվեն ԵԿՄ-ի շուրջ: Առաջարկությանը արձագանքել են «Մեծն Տիգրան» աշխարհազորային գունդը, «Աֆղանցիներ»-ը, «Արաբո» ջոկատը, «Օդաչուները», «Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցները»:
«Մեծն Տիգրան» աշխարհազորային գնդի հետախուզական դասակի հրամանատար Հայկ Մանուկյանը, 2020թ. ապրիլ ամսին հասարակական հիմունքներով նշանակվել է ԵԿՄ «Պատանի երկրապահ» ակումբի նախագահ: 2020թ. մայիս ամսից ՀՀ ԵԿՄ վարչական տարածքում անվճար հիմունքներով տրամադրվել է տարածք, որտեղ ԵԿՄ «Մեծն Տիգրան» հետախուզական դասակը կազմակերպել եւ անցկացրել է մարտական պարապմունքներ, որի ընթացքում Հայկ Մանուկյանի հրամանատարությամբ ձեւավորվել է վաշտ: Հայկ Մանուկյանի կողմից վաշտի երրորդ դասակի հրամանատար է նշանակվել Մենուա Հովհաննիսյանը:
Սեպտեմբերի 27-ին սկսված Արցախյան պատերազմի առաջին իսկ օրվանից Հայկ Մանուկյանը դիմել է ԵԿՄ՝ իր վաշտով կամավոր ռազմաճակատ մեկնելու խնդրանքով (ինչպես ԵԿՄ 35 եւ ավել վաշտերը, որոնք մինչ օրս հերթափոխով սահմաններում ապահովում են մեր երկրի անվտանգությունը), որը բավարարվել է: 2020թ. սեպտեմբերի 29-ին նրանք տեղափոխվել են ՀՀ ՊՆ Քանաքեռ-Զեյթունի թիվ N զորամաս՝ զենք, զինամթերք եւ հանդերձանք ստանալու, որից հետո տեղափոխվել են Արցախի Հանրապետություն:
Արցախ հասնելուն պես վաշտը ՊԲ ղեկավարության հրամանով դրվել է ՊԲ 7-րդ ՊՇ ենթակայության տակ: Վաշտի մասնակցության ձեւաչափը պատերազմական գործողություններին որոշել է միմիայն ՊԲ 7-րդ ՊՇ հրամանատարությունը:
Վաշտի ձեւավորման եւ զենք, զինամթերք, հանդերձանքի ստացման փաստաթղթերը գտնվում են ՀՀ ՊՆ-ում:
ՀՀ ԵԿՄ վարչության նախագահ Ս.Մ.Միքայելյան