Հունվարյան այս օրերին լրանում է Երասխի ինքնապաշտպանական մարտերի 31-տարին

1990թ. հունվարի 17-19-ը Նախիջեւանի բարձունքից հրետակոծվում էին Արարատի շրջանի սահմանամերձ գյուղերը։ Ադրբեջանը, օգտագործելով իր հարմարավետ դիրքը վնասել էր Արարատի գինու կոմբինատը, թռչնաբուծական ֆաբրիկան, առանձնատները՝ պատճառելով մարդկային եւ նյութական զգալի կորուստներ։ Նա հաշված օրերի ընթացքում Երասխի սահմանի երկարությամբ զինված ուժեր եւ զինտեխնիկա էր կուտակել։

Երեւանի Անկախության հրապարակում տեղի ունեցած հերթական հանրահավաքի ժամանակ հայտարարվել է Երասխին սպառնացող վտանգի մասին։ Անմիջապես հրապարակից Երասխ են մեկնել կամավորականներ. ձեւավորված աշխարհազորային խմբի ընդհանուր հրամանատարը Սպարապետ Վազգեն Սարգսյանն էր։ Այդ օրերին թեժ մարտերը էին ընթանում, հայկական կողմը չկարողանալով շոշափելի հաջողությունների հասնել ռազմական խորհրդի նիստ է հրավիրում եւ հունվարի 18-ի ուշ երեկոյան վճռական հարձակման անցնելով դուրս է մղում հակառակորդին, գրավում գրեթե բոլոր ռազմավարական բարձունքները, ոչնչացնում թշնամու կրակակետերը:

Երասխի ինքնապաշտպանական մերտերի ընթացում հունվարի 19-ին զոհվում է ՀՀ Ազգային Հերոս Մովսես Գորգիսյանը, ազատամարտիկ Երվանդ Սաղումյանը:

Թուրք-ազերին տարիների ընթացքում չփոխեց ձեռագիրը եւ չընդունեց մեղավորությունները, որոնք իրականացրել է հայ ազգի նկատմամբ:

Տարիներ անց 2007թ. հունվարի 19-ին ոճրագործությամբ սպանվեց «Ակոս» թերթի խմբագիր, պոլսահայ լրագրող Հրանտ Դինքը հենց իր խմբագրության առջեւ Շիշլի քաղաքում: Հրանտ Դինքը հանցագործություն էր համարում հայերի դեմ իրականացրած ցեղասպանության ժխտումը, նա մշտապես բարձրացրել է հայկական հարցը:

Իսկ 2020թ. սեպտեմբերի 27-ի ադրբեջանա-թուրք-ահաբեկչական պարտադրված պատերազմում թշնամին կիրառելով ավելի հզոր ու արգելված զինատեսակներ կրկին փորձ էր անում ոչնչացնել հայ ազգը: Սակայն եւս մեկ անգամ համոզվեց, որ որքան էլ դժվար ու անհնարին լինի միեւնույնն է հայը պայքարելու եւ ապրելու է ազատ ու անկախ պետությունում: Մենք երբեք չենք հուսահատվի, պարտություններ, ծանր կորուստներ էլի եղել են մեր պատմության էջերում, սակայն մենք կարողացել ենք ոտքի ելնել եւ շարունակել ապրել, արարել ու նորանոր հաղթանակներ կերտել:

spot_img

ԱՄԵՆԱՆՈՐԸ