ՀՀ ԵԿՄ վարչության ուղերձը ԱՀ անկախության հանրաքվեի եւ Սահմանադրության օրվա առթիվ

1991 թվականի այս օրը «Համաձա՞յն եք, որպեսզի հռչակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը լինի անկախ պետություն» հարցին «այո» պատասխան տվեց ավելի քան 108 հազար, իսկ դեմ քվեարկեց 24 մարդ: Ռազմական գործողությունները դեռ ընթանում էին, սակայն Արցախի հզոր ու քաջ բնակչությունը կարողացավ իր ձայնն արտահայտել:

Տարիներ շարունակ արցախցին ապրել ու շենացրել է Արցախը՝ գրեթե միշտ վտանգի սպասելով:

Այսօր կրկին ծանր ու դժվար օրեր են, շատերը հարազատներ են կորցրել, շատերը՝ հայրենի տները:

Հավերժ փա՛ռք նահատակվածներին,

Ուժ ու կորով արցախահայությանը,

Շուտափույթ ապաքինում վիրավորներին:


Մեր վիրավոր հայրենիքը դեռ կբուժվի վերքերից, մենք՝ երկրապահներս, ինչպես 90-ականներին, այդպես էլ հիմա նույն ոգով, նույն վճռականությամբ Արցախի ու Հայաստանի հանրապետությունների սահմաններում ենք:

Հարգելի՛ հայրենակիցներ,

Դուք 2006 թ. նույն այս օրը կրկին համաժողովրդական հանրաքվեի արդյունքում ընդունեցիք Արցախի Սահմանադրությունը: Դուք հերոս ժողովուրդ եք:

Մենք երկրապահներս հպարտանում ենք Արցախի ու Հայաստանի մեր սերունդով, մեր հզոր բանակով: Այսօր մեծ ցավ կա բոլորիս սրտերում, բայց վստահ ենք, որ մենք համատեղ դեռ կկառուցենք արցախցու երազանքների հայրենիքը՝ անկախ ու ազատ Արցախի Հանրապետությունը:

«Մենք այնքան էլ սովորական ազգ չենք։ Եկեք այս ծանր երկունքով ծնված պետությունը համարենք մեր բոլորի ծնունդը, մեր բոլորի գուրգուրանքի առարկան։ Սխալներին նայենք ոչ թե թշնամաքով, այլ եղբայրական հանդուրժողականությամբ: Կարելի է նաեւ ապտակել, բայց եղբոր ապտակով, այլ ոչ թե թշնամու սրով…»,- Վազգեն Սարգսյան:

Սպարապետի պատգամին, թողած ժառանգությանը հավատարիմ մնալով մենք միշտ պայքարելու ենք, եւ շենացնելու ենք Հայաստանի եւ Արցախի հանրապետությունները:

ՀՀ ԵԿՄ վարչություն

spot_img

ԱՄԵՆԱՆՈՐԸ