Պարզաբանում

   Ի պատասխան լուրերում հրապարակվող տեղեկությունների կապված ՀՀ ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի առողջական վիճակի հետ, հարկ ենք համարում պարզաբանել հետեւյալը.

   Սասուն Միքայելյանը ադրբեջանա-թուրք-ահաբեկչական պատերազմի առաջին իսկ օրերից ռազմաճակատում էր: Հոկտեմբերի 19-ին վիրավորում էր ստացել եւ տեղափոխվել Երեւանի «Մուրացան» զինվորական հիվանդանոց:

   Ապաքինման փուլ անցնելու նպատակով 02.11.2020թ. Սասուն Միքայելյանը տեղափոխվել է թիվ 1 հիվանդանոցային համալիր: Ներկայացնում ենք հիվանդանոցի տրամադրած ախտորոշումը.

   Ախտորոշում՝ Մեջքի շրջանի եւ ստորին վերջույթների բեկորային վիրավորում: Վիճակը վերքերի ԱՎՄ-ից, բեկորների հեռացումից, աջ նրբոլոքային նյարդի նեւրոլիզից եւ մասնակի նեյրոռաֆիայից հետո: Աջից n. peroneus-ի հետվնասվածքային նեյրոպաթիա: Ձախակողմյա Բերնգարդ-Ռոտաի համախտանիշ: Սուր ֆարինգիտ: Ստորին վերջույթների լիմֆոստազ:

   Բուժում՝ Նյարդի հաղորդչականությունը լավացնող թերապիա: Նեյրոպաթիկ բնույթի ցավի դեղորայքային բուժում:

Սասուն Միքայելյանն այսօր դուրս է գրվել հիվանդանոցից:

ԱՄԵՆԱՆՈՐԸ