ՀՀ ԵԿՄ սահմանին մարտնչող զինվորների, մեր հզոր բանակի կողքին է

Թուրք-ազերիների աննախադեպ հարձակմանը երկրապահների արձագանքը անփոփոխ է, կամավորականների անդամակցության եւ ռազմաճակատ մեկնելու պատրաստակամությունն՝ աննախադեպ: Արդեն 4 օր է ԵԿՄ տարբեր մարզերի կառույցների եւ տարածքային բաժանմունքների անդամներն ուղեւորվում են Արցախի Հանրապետություն իրենց սրբազան պարտքը կատարելու՝ հայրենիքի սահմանները պաշտպանելու եւ սահմանապահ զինվորի կողքին կանգնելու:

Մենք հավաքական ենք, մենք հզոր ենք միասին, մենք հաղթելու ենք Ադրբեջանի կողմից հրահրած այս պատերազմում, քանզի մեր ոգին հաղթական է, մեր կամքն անկոտրուն:

ԵԿՄ հավերժ նախագահ, Սպարապետ Վազգեն Սարգսյանը վստահ ասում էր. «մենք հաղթելու ենք, որովհետև իրականում ոչինչ չի պատահել, որովհետև թշնամին նույն թշնամին է՝ որ ձեր առաջ փախչում էր, եւ մենք էլ` նույն ՄԵՆՔ ենք»: Եվ այո՛, անցած 5-օրերի մեր հերոս զինվորների, մեր հզոր բանակի գործողությունները փաստում են, որ իրականում ոչինչ էլ չի փոխվել՝ ՄԵՆՔ նույնն ենք ու մենք անպարտելի ազգ ենք, եւ աշխարհում ոչ ոքի երբեք չի հաջողվի բնաջնջել Աստծու կողմից ուղարկված այս հերոս ազգին:

Փա՛ռք ՀՀ Զինված Ուժերին,

Փա՛ռք Երկրապահին,

Փա՛ռք նահատակված քաջերին,

Կեցցե՛ Հայաստան, Արցախ, սփյուռք եռամիասնությունը:

Աստված բոլորիս պահապան:

ԱՄԵՆԱՆՈՐԸ