Ուղերձ Արցախի Հանրապետության օրվա առթիվ

Սիրելի՛ արցախահայություն,

ՀՀ Երկրապահ կամավորականների միության եւ վարչության անունից շնորհավորում եմ բոլորիս Արցախի Հանրապետության կարեւորագույն տոներից մեկի՝ Անկախության օրվա առթիվ: Անկախությունն ու ազատությունը հեշտ չի տրվում. Արցախն էլ այսօր ազատ ու անկախ պետություն է նվիրյալ հայորդիների, համայն հայության միասնության շնորհիվ: Մենք փառքով ենք անցել Արցախի անկախության համար պայքարի ճանապարհը:

Փա՛ռք Արցախի ազատագրման համար նահատակված հայորդիներին,
Փա՛ռք արցախահայությանը,
Փա՛ռք Երկրապահին, հերոս մայրերին,
Փա՛ռք մեր բանակին, բոլոր զինվորներին, ովքեր ամեն օր հայրենիք են պաշտպանում,
Փա՛ռք Հայաստան, Արցախ, Սփյուռք եռամիասնությանը:

Սպարապետ Վազգեն Սարգսյանն էր ասում. «Անկախությունը քննարկվող արժեք չէ», եւ իսկապես անկախությունը չեն քննարկում, անկախությունը պահում են, պետությունը հզորացնում: Արցախը ակնհայտ հզորանում է, արցախցին շենացնում է իր տունը: Երկրապահն էլ հպարտ է Հայաստան եւ Արցախ պետություններով, նորանոր ձեռքբերումներով, հաջողություններով:

Սիրելի՛ հայրենակիցներ,
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ, մաղթում խաղաղություն, նորանոր ձեռքբերումներ:
Կեցցե՛ ազատ Արցախի Հանրապետությունը,
Կեցցե՛ մեր միասնությունը, որի շնորհիվ կերտում ենք մեր բարեկեցիկ ապագան:

ՀՀ ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյան

ԱՄԵՆԱՆՈՐԸ

Շնորհավո՛ր տոնդ, անկախ Հայաստան (տեսանյութ)

29 տարի առաջ Հայաստանի Հանրապետությունը հռչակվեց անկախ պետություն: ՀՀ Երկրապահ կամավորականների միությունում այսօր տոնական մթնոլորտ էր: Երկրապահները մեծ ոգեւորությամբ, հպարտությամբ շնորհավորում էին միմյանց Անկախության 29-ամյակի...

Ուղերձ ՀՀ Անկախության օրվա առթիվ

Սիրելի՛ հայրենակիցներ, աշխարհասփյուռ հայ ժողովուրդ, Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առթիվ: Հայաստանի անկախությունը մեր դարավոր երազանքն էր, որ իրականություն դարձավ հայ ժողովրդի բազմամյա...

Լրանում է Հատուկ Գնդի կազմավորման 30-ամյակը

20.09.2020թ. ՀՀ առաջին զինվորական կազմակվորումը՝ Հատուկ գունդը նշում է կազմավորման 30-ամյակը: 1990թ. վերջին Հայաստանի Հանրապետության սահմանամերձ շրջաններում եւ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը այն աստիճանի էր...

Ուղերձ Արցախի Հանրապետության օրվա առթիվ

Սիրելի՛ արցախահայություն, ՀՀ Երկրապահ կամավորականների միության եւ վարչության անունից շնորհավորում եմ բոլորիս Արցախի Հանրապետության կարեւորագույն տոներից մեկի՝ Անկախության օրվա առթիվ: Անկախությունն ու ազատությունը հեշտ չի...