Արծիվ մահապարտներ զորագունդը 28 տարեկան է: 1992թ. օգոստոսի 15-ի Սպարապետի հայտնի կոչով ՀՀ բոլոր շրջաններից հավաքվեցին կամավորներ երդում տվեցին եւ մեկնեցին ռազմադաշտ:
Խորհրդանշական այս օրը ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը, վարչության անդամները, Երեւան քաղաքի ԵԿՄ բաժանմունքների ղեկավարները, երկրապահները, «Արծիվ մահապարտներ միություն» հ/կ նախագահը, գումարտակի հրամանատարը, Արծիվ մահապարտների միության անդամները հարգանքի տուրք մատուցեցին Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի, Արցախյան գոյապայքարում զոհ գնացած իրենց մարտական ընկերների հիշատակի համար: